Ակտուալ առակ մեր կյանքի մասին

Առավել երջանիկ մարդիկ ոչ թե նրանք են, ովքեր ունեն լավագույնը, այլ նրանք, ովքեր կարողանում են իրենց ունեցածից քաղել լավագույնը։

zNews-ը հետաքրքիր առակ է ներկայացնում այս մասին։

Հեղինակավոր բուհի շրջանավարտների մի խումբ, որոնք արդեն հրաշալի կարիերա են արել, հյուր են գալիս իրենց պրոֆեսորին։

Այցի ժամանակ խոսք է գնում աշխատանքից. շրջանավարտները բողոքում են բազմաթիվ դժվարություններից և կյանքի խնդիրներից։

Իր հյուրերին սուրճ առաջարկելով, պրոֆեսորը գնում է խոհանոց և վերադառնում է սուրճի ամանով և սկուտեղով, որի վրա տարբեր բաժակներ են դրված. ապակյա, հախճապակյա, պլաստիկե, բյուրեղապակյա. մի մասը հասարակ, մյուսները՝ թանկարժեք։

Երբ աշակերտները վերցնում են բաժակները, պրոֆեսորն ասում է.

«Ուշադրություն դարձրեք, որ բոլորը գեղեցիկ բաժակներն են ընտրել, այն դեպքում, երբ պարզերն ու էժանագինները մնացել են։ Եվ չնայած դա նորմալ է ձեզ համար՝ ցանականալ լավագույնը ինքդ քեզ համար, բայց հենց դա է ձեր խնդիրների և սթրեսի աղբյուրը։ Հասկացեք, որ բաժակն ինքնին ձեր սուրճն ավելի լավը չի դարձնում։ Հաճախ այն պարզապես թանկ է, բայց երբեմն նույնիսկ թաքցնում է այն, ինչ մենք խմում ենք։ Իրականում, դուք ընդամենը սուրճ էիք ուզում, այլ ոչ թե բաժակ։ Բայց դուք գիտակցաբար ընտրեցիք ամենալավ բաժակները, իսկ հետո նայում էիք, թե ում ինչ բաժակ հասավ։

Իսկ հիմա մտածեք. կյանքը սուրճ է, իսկ աշխատանքը, փողը, դիրքը, հասարակությունը՝ բաժակներն են։

Դրանք ընդամենը գործիքներ են կյանքը պահպանելու համար։ Այն, թե ինչ բաժակ մենք ունենք, չի որոշում և չի փոխում մեր կյանքի որակը։

Երբեմն կենտրոնանալով միայն բաժակի վրա, մենք մոռանում ենք վայելել հենց սուրճի համը։ Ամենաերջանիկ մարդիկ ոչ թե նրանք են, որոնք ունեն ամենալավը, այլ նրանք, ովքեր կարողանում են քաղել ամենալավը այն ամենից, ինչ ունեն»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»