Թունավոր սպասքի 4 տեսակ, որոնցից պետք է հնարավորինս շուտ ազատվել

Այսօր մեզանից շատերն են փորձում հետևել առողջ սննդի կանոններին։

Սակայն ոչ բոլորը գիտեն, որ սպասքը, որը մենք օգտագործում ենք սնունդ պատրաստելու համար, նույնքան կարևոր է, որքան սնունդը։

zNews-ը կազմել է սպասքի ամենավտանգավոր տեսակների ցանկը և առաջարկում է դրանց առավել անվտանգ փոխարինողները։

1. Տեֆլոնե սպասք

Տեֆլոնը այս ցուցակում թերևս ամենավտանգավոր «հանցագործն» է։ Չկպչող հատկությունը այս սպասքին տալիս է ՊՏՖԷ (պոլիտետրաֆտորէթիլեն) պարունակող ծածկույթը։ Այս պլաստիկե պոլիմերը 300 Ցելսիուս տաքանալու դեպքում թունավոր նյութեր է արտադրում։ Սրա գոլորշիները կարող են պոլիմերային տենդ առաջացնել, որը նաև տեֆլոնային գրիպ է կոչվում։ Այն ոչ միայն վնասակար է մարդու համար, այլև մահացու է թութակների և տնային այլ թռչունների համար։ Տեֆլոնային սպասքի բաղադրության մեջ ևս մեկ վտանգավոր քիմիական միացություն կա. ՊՖՕԹ (պերֆտորօկտանային թթու), որը նպաստում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացմանը։

Չկպնող սպասքի մի քանի տեսակներ չունեն իրենց մեջ այս միացություններից, օրինակ գրանիտե ծածկույթով սպասքը։ Սակայն դրանց ծածկույթը շուտ մաշվում է և այդ ժամանակ արդեն դրանք նույնպես անվտանգ չեն համարվում։

Այլընտրանք է չուգունը. չուգունից պատրաստված սպասքը անվտանգ է և դիմացկուն։

2. Ալյումինե սպասք

Ալյումինը նեյրոտոքսիկ մետաղ է։ Օրգանիզմում դրա ավելցուկը կարող է հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների։

Սրան այլընտրանք է ապակին։ Ապակե սպասքը տոքսիկ նյութեր չի արտազատում, այն ամուր է, էկոլոգիապես մաքուր։

3. Պղնձե սպասք

Ինչպես և այլ ծանր մետաղներ, պղինձը նույնպես քիչ քանակությամբ անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն դրա ավելցուկը կարող է ծանր մետաղային թունավորման բերել։

Սրան այլընտրանք է չժանգոտվող մետաղից սպասքը։ Այն համեմատաբար թեթև է, կայուն է վնասվածքների նկատմամվ և նաև հակակպչուն հատկություն ունի։

4. Կերամիկական ծածկույթով սպասք

Կերամիկական ծածկույթով սպասքը առաջին հայացքից անվտանգ է թվում, սակայն դա այդպես է միայն 100 տոկոսանոց կերամիկայի դեպքում։ Իսկ կերամիկական ծածկույթը իր մեջ շատ հաճախ վտանգավոր բաղադրիչներ է պարունակում։

Թեթև կերամիկական ծածկույթը մի քանի ամսում արդեն վնասվում է և արճիճն ու կադմիումը սնունդի մեջ են թափանցում։ Արճիճի թունավորումը ամենավտանգավորներից մեկն է օրգանիզմի համար։ Ազատվեք ձեր կերամիկական թավաներից, եթե դրանք արդեն վնասված են։

Սրան այլընտրանք է միայն 100 տոկոսանոց կերամիկայից պատրաստված սպասքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․