8 պատճառ, թե ինչու չի կարելի երեխաների ձեռքը հեռախոս տալ մինչև 12 տարեկանը

Էլեկտրոնային սարքերից կախվածությունը ժամանակակից հասարակության խնդիրներից է։

Հատկապես բացասաբար է դա անդրադառնում երեխաների վրա։

Իսկ ամենացավալին այն է, որ շատ ծնողներ իրենք են երեխաների ձեռքը տալիս հեռախոսներն ու պլանշետները։

Կան մի շարք պատճառներ, ըստ որոնց չի թույլատրվում մինչև 12 տարեկան երեխաների ձեռքը էլեկտրոնային սարքեր տալ։

Ութ այդպիսի պատճառ այսօր կներկայացնի zNews-ը։

Տարիք

Շփման հմտությունները մեզ մոտ ձևավորվում են ամենավաղ մանկությունից։ Մանկաբույժների կարծիքով՝ 0-3 տարեկան հասակը շատ կարևոր է տեսողության զարգացման, խոսքային ապարատի ձևավորման ու երեխաների բառապաշարի զարգացման, հարստացման համար։ Մինչև 3 տարեկան երեխաների համար հատկապես կարևոր է հնարավորինս շատ խոսել ծնողների ու հասակակիցների, այլ ոչ թե՝ մայրիկի սմարթֆոնի հետ ։

Գաջեթներից կախվածություն

Որքան հաճախ են ծնողները ստուգում էլեկտրոնային փոստը, ստուգում նորությունների ժապավենը, համակարգչային խաղեր խաղում և սերիալներ նայում, այնքան շատ են նրանք հեռանում իրենց երեխաներից։ Մեծերի ուշադրության պակասը հաճախ փոխհատուցվում է նույն այդ գադջեթներով ու թվային տեխնոլոգիաներով։ Հաճախ երեխան ինքն է դառնում դրանցից կախված։ Արդեն հիմա երեխաների՝ պորտատիվ սարքերից, համացանցից ու հեռուստատեսությունից կախվածությունը ձեռք է բերել համաճարակին բնորոշ գծեր։

Վտանգավոր ճառագայթում

2011թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը բջջային հեռախոսների ու անլար այլ սարքերի ռադիոճառագայթումը դասակարգել են պոտենցիալ քաղցկեղածին գործոնների թվին։

Ուղեղի զարգացման վրա ազդեցությունը

Երեխայի ուղեղը 0-2 տարեկան հասակում իր չափերով 3 անգամ մեծանում է ու շարունակում է աճել մինչև 21 տարեկանը։ Վաղ տարիքում ուղեղի զարգացումը բնորոշվում է շրջակա միջավայրի գրգռիչներով կամ դրանց բացակայությամբ։ Ուղեղի խթանումը գաջեթների ավելցուկային ազդեցությամբ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, հղի է ճանաչողական հապաղումներով, բարձր իմպուլսիվությամբ, ինքնակարգավորման և ինքնակարգապահության ունակության նվազեցմամբ։

Զարգացման հապաղում

Ֆիզիկական ակտիվությունը բարելավում է ուշադրությունն ու նորը ճանաչելու ու յուրացնելու ունակությունը։ Գիտնականները պնդում են, որ էլեկտրոնային սարքերի կիրառությունը վնասում է երեխաների զարգացմանը ու բացասաբար է ազդում նրանց ուսումնառության վրա։

Քնի հետ կապված խնդիրներ

Երեխան այնքան է տարվում վիրտուալ աշխարհով, որ անգամ վշտանում է, որ չի կարող այդ ամենը իրական կյանք տեղափոխել և չի ուզում քնել։ Սմարթֆոնների ու պլանշետների կապույտ լուսարձակումը նույնպես խոչընդոտում է նորմալ քուն մտնելուն, ինչը հանգեցնում է հանգստի ժամի կրճատմանն ու անքնության։

Հոգեբանական խանգարումներ

Համացանցային կախվածությունը հաճախ հանգեցնում է պարփակվածության ու ֆոբիաների զարգացման։ Երեխան նախընտրում է շփվել սոցցանցերում քան իր հասակակիցների կամ ընտանիքի անդամների հետ։ Նրա մոտ աուտիզմ է ձևավորվում և կապվածության խանգարում։

Իրականությունից կտրվածություն

Էլեկտրոնային տեխնոլոգիաների չափից առավել կիրառությունը երեխաների կողմից ոչ միայն ազդում է նրանց հոգեկանի ու էմպատիայի ունակության վրա, այլև նրանց առավել խոցելի է դարձնում իրական կյանքի պայմաններում, որը նրանք, մեծ հաշվով, չգիտեն։ Այսինքն՝ վիրտուալ աշխարհում անցկացրած ժամանակը հաճախ նրանց ոչ մի օգտակար բան չի սովորեցնում, իսկ էլեկտրոնային սարքերի իմացությունը նրանց համար հետագա հաջողությունների գրավական չէ, քանի որ տեխնոլոգիաներն անընդհատ կատարելագործվում են, ու դրանց հետևից հասնելն ավելի ու ավելի է դժվարանում։

Էլեկտրոնային սարքերը ժամանակակից կյանքի անբաժան մասն են։ Բայց իհարկե մեկ տարեկան երեխային պետք չէ սմարթֆոն տալ, որ զբաղվի։ Այդ տարիքում այնքան բան կարելի է ցույց տալ երեխային և սովորեցնել։ Պետք է երեխային թույլ տալ սովորել օգտվել դրանցից, բայց ոչ վաղ տարիքից և բացի այդ, դրանից օգտվելու ժամանակահատվածը պետք է սահմանափակել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը