Կերակրի սոդայի բուժիչ հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն

Մեր սննդի մեջ հատուկ տեղ է գրավում նատրիումի հիդրոկարբոնատը (կերակրի սոդան): Առաջներում այն լայնորեն կիրառվում էր (մյուս հիմքերի նման) ստամոքսահյութի բարձր թթվայնության, ստամոքսի խոցի և 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում. սոդան չեզոքացնում է ստամոքսահյութի աղաթթուն:

Սակայն սոդայի կիրառումը միայն ստամոքսի այրոցքն ու սպասքը փայլեցնելով չի սահմանափակվում: Այն իր արժանի տեղն ունի տնային դեղատուփում: Ահա այն դեպքերը, երբ կարելի է հաջողությամբ սոդա կիրառել:

Կարիեսի կանխարգելում. բերանի խոռոչում մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացող թթվայնությունը քայքայում է ատամի էմալը: Այդ թթուները կարելի է չեզոքացնել բերանը օրական մի քանի անգամ սոդայի լուծույթով ողողելով: Նույն արդյունքը կարելի է ստանալ նաև սոդայի մեջ թաթախած ատամի խոզանակով ատամները մաքրելով: Այն նաև հղկող ազդեցություն ունի, ինչի շնորհիվ փայլեցնում է ատամները` առանց էմալը վնասելու:

Ոտքերի վատ հոտի դեպքում, ոտքերի համար նախատեսված ջրի մեջ մի քիչ սոդա ավելացնելով, կարող եք մանրէների արտադրած թթուները չեզոքացնել, որոնք ոտքերի տհաճ հոտի մեղավորներն են: Այն արդյունավետ է նաև թևատակերի վատ հոտի դեպքում:

Միջատների խայթոցի դեպքում. կծած տեղերը արյուն բերելու աստիճան քորելու փոխարեն, ավելի լավ է սոդան ջրով բացել, խյուս պատրաստել ու կծած տեղերին քսել: Այն կհանգստացնի նաև այլ բնույթի քորերը:

Շփաբորբի դեպքում. սոդայաջրով թրջոցները բարելավում են երեխաների հարված մասերը: Դրանք նվազեցնում են քորն ու արագացնում ապաքինումը:

Ցիստիտ. հիվանդածին մանրէներն ապրում են միզապարկում` թույլ թթվային միջավայրում: Եթե ձեր միզապարկը վարակի զոհ է դարձել, ուրեմն հետճաշյա գերազանց ըմպելիք է ջրով ու սոդայի խառնուրդով պատրաստված փրփրան կոկտեյլը:

Արևահարության դեպքում. գոլ ջրով լի վաննայի մեջ մի քիչ սոդա խառնեք, ինչը փափկացնում է ջուրը` վերածելով այն գրգռված մաշկի համար հանգստացնող թրջոցի:

Կորկորդացավի դեպքում. խառնեք 0,5 թեյի գդալ սոդան մեկ բաժակ ջրի մեջ ու 4 ժամը մեկ ողողեք կոկորդը: Այն չեզոքացնում է թթուն, որը ցավ է առաջացնում: Այս լուծույթով ողողումը բերանի խոռոչի բորբոքային պրոցեսը կվերացնի:

Բերանի վատ հոտի դեպքում ջրածնի գերօքսիդի հետ խառնուրդը հզոր օքսիդացնող հատկություն ունի, որը ոչնչացնում է վատ հոտ առաջացնող մանրէները: Դրա համար հարկավոր է մեկ ճաշի գդալ սոդան խառնել մեկ բաժակ ջրածնի գերօքսիդի հետ (2-3%) ու այդ լուծույթով ողողել բերանը:

Մրսածության դեպքում օգտակար է սոդայով ինհալացիան: Դրա համար հարկավոր է ոչ մեծ թեյնիկում 1 բաժակ ջուր եռացնել 1 թեյի գդալ սոդայի հետ, ապա կոշտ թղթից կամ ստվարաթղթից խողովակ սարքել կամ ձագար, մի կողմը հագցնել թեյնիկի քթին ու 10-15 րոպե ներշնչել գոլորշին: Այս ինհալյացիան նպատակահարմար է խորխի անջատման համար: Իսկ խորխի դուրսբերման համար օրական 2 անգամ քաղցած ստամոքսին պետք է 1/2 բաժակ տաք ջուր խմել, որի մեջ կես թեյի գդալ սոդա ու մի պտղունց աղ է լուծված: Քթըմպանի, բերանի խոռոչի, կոկորդաբորբերի, կոնյուկտիվիտի դեպքում օգտագործում են 0,5 – 2%-անոց սոդայի լուծույթ: Բերանի խոռոչի լորձաթաղանթն ախտազերծելու համար օգտակար է բերանը սոդայի թույլ լուծույթով ողողելը (85 գ սոդա, աղ` նույնքան . ողողել ուտելուց հետո):

Միգրենի հաճախակի նոպաների ժամանակ պետք է ամեն օր ընդունել սոդայաջրի լուծույթ. առաջին օրը ուտելուց 30 րոպե առաջ 1 բաժակ լուծույթ խմել (0,5գ և ջուր), 2-րդ օրը` 2 բաժակ և այլն, հասցնելով քանակը 7 բաժակի, ապա նվազեցման կարգով կուրսն ավարտել:

Ծխելու դեմ. հարկավոր է բերանի խոռոչը ողողել սոդայաջրով (1 ճաշի գդալ սոդա, 200 մլ ջուր):

Մաշկի չորության ու զանազան մաշկային հիվանդությունների դեպքում (իխտիոզ, փսորիազ) հարկավոր է սոդայաջրով լոգանք ընդունել (սոդա` 35 գ, մագնեզիումի կարբոնատ` 20 գ, մանգանի պերբորատ` 15 գ): Ջրի ջերմաստիճանը պետք է 38-39 աստիճան լինի, ապա աստիճանաբար ավելացնել: Լոգանքի տևողությունը` 15 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․