Տանատոֆոբիա. Մահվան վախ

Like on FB:

Վախն անորոշություն է: Այն առաջանում է, երբ կա անհասկանալի իրավիճակ, որը մեր կառավարումից դուրս է:

Սակայն, համաձայն հոգեբանական մեկնաբանության, յուրաքանչյուր վախի հիմքում ընկած է մահվան վախը:

Իսկ մահվան վախն այն ամենամեծ անորոշությունն է, որը մինչ այսօր բացահայտված չէ:

Իսկ ինչը բացահայտված չէ, չունի ձև, բացատրություն, ծնում է մեծ անորոշություն, որը հասկանալու համար յուրաքանչյուր մարդու մոտ առաջանում են այդ անորոշությունը հստակեցնող հարցեր:

Եթե ավելի կոնկրետացնենք և խոսենք մահվան վախի մասին, ապա պետք է նշել, որ նման վախ ծագում է յուրաքանչյուրիս մոտ՝ առանց բացառության: Առաջանում է այն պատճառով, որ, առհասարակ, գոյություն ունեն երկու օբյեկտիվ ճշմարտություններ, առաջինը՝ որ բոլորս էլ մահանալու ենք, և երկրորդը՝ անհայտ է, թե երբ: Այսինքն, կա հստակ բացահայտված երևույթ, որ մահն անխուսափելի է, և կա չբացահայտված առեղծված՝ ի՞նչ է մահը, և ե՞րբ այն վրա կհասնի:

Մասնագիտական տերմինաբանությամբ մահվան վախն անվանում են տանատոֆոբիա, որն ամենատարածված վախերից մեկն է: Սակայն մահվան վախը, դա վախ է՝ առանց իրապես վտանգ պարունակող իրավիճակների: Այսինքն, քանի դեռ մենք ապրում ենք՝ այն չկա: Իսկ երբ նա գալիս է, արդեն մենք գոյություն չունենք:

Այս գաղափարախոսությունից ելնելով, տվյալ վախի հետ աշխատանքը և հաղթահարումն ավելի իրատեսական է և կիրառելի, քան այն վախերի հաղթահարումը, որոնք ունեն իրական վտանգ պարունակող շեշտադրումներ, և մենք խուսափում ենք անընդհատ դրանց հետ բախվելուց: Մահվան վախի հետ աշխատանքն իրականանում է կոգնիտիվ՝ իմացական ոլորտում: Այսինքն՝ մենք կառավարելով և փոխելով մեր մտքերը վախի մասին, այն դարձնում ենք ավելի երկրորդական՝ կարևորելով ներկա պահի վայրկյաններն ու իրադարձությունները:

Գիտակցելով և ընդունելով այն փաստը, որ մահն անխուսափելի է, մենք սովորում ենք չմտածել դրա մասին և շարունակել ապրել, քանի որ պայքարել մի բանի դեմ, որը չկա՝ անարդյունավետ է: Խրախուսվում է մտածել և կյանքը կառուցել ավելի էքզիստենցիալ՝ կյանքի իմաստային բովանդակությունը շեշտող իրավիճակների և ընթացքի հիմքով:

Եթե խոսենք տարիքային առանձնահատկության մասին, թե երբ է առաջանում մահվան վախը, ապա կարելի է մասնագիտական գրականության և հետազոտությունների հիման վրա պատասխանել, որ առաջանում է նախադպրոցական տարիքից, այն է՝ 4-7 տարեկան հասակից: Այս տարիքային շեշտադրումը շատ անհատական է, ինչպես և բոլոր հոգեբանական դրսևորումները և զարգացման փուլերը: Սակայն այն հստակ առաջանում է, երբ երեխայի մոտ ստեղծվում է կորցնելու կամ ընդմիշտ հեռանալու զգացողությունը:

Երեխան վախենում է կորցնել իր համար միակ ապավեն և ապահովության զգացում ստեղծող ծնողին, առանց որի՝ անհնար է նրա գոյությունը: Եվ երբևէ չի խրախուսվում փակ պահել այս թեմայի շուրջ զրույցները:

Երբ նկատեք, որ երեխայի մոտ առաջանում են մահվան հետ կապված հարցեր, ապա պետք է տալ նրան որոշակի պատկերացում այդ երևույթի մասին, չհերքել այն՝ ասելով, որ նման բան չկա, այլ խոսել, որ դա բնական ընթացք է, և տեղի է ունենում, երբ օրգանիզմը ծերանում է: Այսպիսով՝ մենք ժամանակի ահռելի տարածական սահման ենք դնում մահվան և ներկայի մեջ՝ տալով երեխային ապահովության զգացում:

Մահվան վախի առաջացման պատճառները

Կան մահվան վախի առաջացման մի քանի ենթադրելի պատճառներ.

1. Անհատական փորձ: Երբ կյանքում եղել են այնպիսի իրավիճակներ, որ անհատը բախվել է մահվան վտանգի հետ՝ հիվանդություն, վթար, հարազատ կամ սիրելի մարդու կորուստ: Ողբերգությունը, կորուստը կարծես կյանքի զարթուցիչ լինեն, մարդն արթնանում է քնից և սկսում մտածել, ի՞նչ է մահը՝ զուգահեռ արժևորելով կյանքը և ներկան:

2. Տեղեկատվական հիպնոզ: Սա ամենատարածված տեղեկատվական ներշնչումն է, որը տալիս է մարդուն մեծ քանակությամբ բացասական ինֆորմացիա մահվան, վթարների, համաճարակների և այն դեպի մահ տանող երևույթների մասին:

3. Կրոնական համոզմունքների ուսումնասիրում:

4. Ծայրահեղ դատողությունները կյանքի իմաստի վերաբերյալ: Երբ կան չիրականացած նպատակներ, գաղափարներ, անհաջողություններ, պատանեկան հայացքների անցում ավելի իրատեսականի, շարունակական սթրես:

5. Անորոշության հանդեպ խուճապային մոտեցում: Այն ձևափոխվելով և զարգանալով՝ վերածվում է մահվան հանդեպ վախի:

Գիտակցական կյանքն իրականանում է այստեղ և հիմա: Եթե կա ցանկություն՝ ապրել բանական և իրատեսական, հաղթահարեք վախերը՝ ապացուցելով դրանց անիրական լինելը, և սկսեք ապրել իրական կյանքով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Եթե ձեր հարաբերությունները սկսում են սառչել, ստիպեք ձեր տղամարդուն խանդել այս միջոցներով
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
Ինչ անել, եթե հարաբերություններ կան, իսկ սեքս՝ ոչ

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում