Ընդամենը մեկ րոպե հատկացրեք այս պատմությունը կարդալուն. այն կհուզի յուրաքանչյուրին

Տղամարդն իր տարեց հորը բերեց ռեստորան, որպեսզի միասին համեղ ընթրեն:

Հայրը շատ ծեր և թույլ էր:

Երբ նա ուտում էր, ուտելիքի փշրանքները պատահաբար ընկան բաճկոնին և տաբատին:

Սրահում նստած մարդիկ շրջվեցին և զզվանքով նայեցին նրան, մինչդեռ որդին հանգիստ նստած էր:

Ընթրիքն ավարտելուց հետո որդին հորը քաղաքավարի կերպով օգնեց վեր կենալ և ուղեկցեց նրան դեպի զուգարան: Այնտեղ մաքրեց հոր բաճկոնն ու տաբատը, լվացացրեց նրան, խնամքով սանրեց սպիտակ մազերը և օգնեց դնել ակնոցները:

Երբ նրանք վերադարձան ռեստորանի սրահ, այնտեղ քար լռություն էր տիրում:

Միակ բանը, որը հնարավոր էր լսել, դա վրդովված շշուկներն էին այն մասին, թե ինչպես կարելի է հասարակական վայրում թափել ուտելիքը և փակել մնացածի ախորժակը: Որդին կանչեց մատուցողին, վճարեց հաշիվը և երբ նրանք արդեն դուրս էին գալիս, մի մարդ կանգնեց ոտքի և բարձրաձայն ասաց. «Կարծես թե ինչ-որ բան թողեցիք այստեղ»:

Որդին հետ նայեց, ապա շոշափեց գրպանները և արտաբերեց. «Ոչ, մենք ոչինչ էլ չենք թողել»:

Այդ ժամանակ անծանոթ տղամարդն ասաց. «Դուք այս սրահում նստած յուրաքանչյուրին ինչ-որ բան թողեցիք:

Օրինակ և դաս թողեցիք բոլոր որդիներին, դուստրերին և հույս թողեցիք յուրաքանչյուր ծնողի համար»:

Սրահում նստածները հանկարծ լռեցին: Նրանցից յուրաքանչյուրը ամոթ զգաց այն խոսքերի համար, որ մինչ այդ ասել է որդուն և ծնողին:

Չէ՞ որ ամենաթանկ բանը, որ ճակատագիրը մեզ կարող է նվիրել, հնարավորությունն է՝ հոգ տանելու ծնողների մասին:

Ծնողների՝ այն մարդկանց, ովքեր մեզ են տվել իրենց ողջ ժամանակը, առողջությունը և գումարը:

Նրանք արժանի են մեր ամենախորը սիրուն և հարգանքին, ԸՆԴՄԻՇՏ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
«Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան»․ Իմաստուն դասեր Կարլսոնից
Ի՞նչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանի 16 հզոր մտքերը հայրենիքի մասին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց