«5 ինչու»-ի կանոնը. Toyota-ի հիմնադիր Սակիտի Տոյոդայի՝ պրոբլեմները լուծելու մեթոդը

Like on FB:

Սակիտի Տոյոդան՝ Toyota ընկերության հիմնադիրը, հաճախ էր օգտագործում «5 ինչու»-ի կանոնը:

Այս գաղափարը նա ձևավորել է 1930-ական թվականներին:

Մեթոդի էությունը նրանում է, որ պրոբլեմի «պատճառի» տակ թաքնված է դրա առաջնային պատճառը (խորքային պատճառը):

Յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հասնել իրական պատճառին՝ 5 անգամ հարցնելով «Ինչու»:

Այլապես չի կարելի իսկապես լուծել պրբլեմը:

Տոյոդան գտնում է, որ 5-րդ «ինչու»-ի պատասխանում էլ թաքնված է լինում իրավիճակի իրական, առաջնային պատճառը:

5-րդ «որովհետև»-ը բացահայտում է այն, ինչը շատ խորը թաքնված է և ուրիշներից, և ինքդ քեզնից:

Վերցրեք հասարակ օրինակ. Դուք մուշտակ եք ուզում:

Հարց ես տալիս. «Ինչո՞ւ եմ ես մուշտակ ուզում»:

Պատասխանում ես. «Որովհետև ես ուզում եմ զարմացնել բոլորին»:

Երկրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ ես ուզում բոլորին զարմացնել»:

Պատասխան. «Որովհետև ուզում եմ, որ ինձ վրա ուշադրություն դարձնեն»:

Երրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ է քեզ պետք, որ քեզ վրա ուշադրություն դարձնեն»:

Պատասխան. «Որովհետև ես ինձ ինքնավստահ չեմ զգում»:

Չորրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ դու քեզ ինքնավստահ չես զգում»:

Պատասխան. «Որովհետև ես ոչ մի կերպ չեմ կարողանում ինքնադրսևորվել, որովհետև ես անընդհատ նույն տեղում եմ»:

Հինգերորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ դու չես կարող ինքնադրսևորվել»:

Պատասխան. «Որովհետև ես զբաղվում եմ նրանով, ինչն ինձ դուր չի գալիս»:

Երկրորդ օրնակը. երիտասարդը որոշել է թանկարժեք մեքենա գնել:

Նա հարցնում է. «Ինչո՞ւ եմ ես ուզում մեքենա գնել»:

Պատասխան. «Որովհետև ուզում եմ ցնցել շրջապատիս»:

Երկրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ ես ուզում ցնցել շրջապատին»:

Պատասխան. «Որովհետև ինձ համար կարևոր է նրանց կարծիքը»:

Երրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ է կարևոր նրանց կարծիքը»:

Պատասխան. «Որովհետև ես կախված եմ շրջապատի գնահատականից»:

Չորրորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ եմ ես կախված շրջապատի գնահատականից»:

Պատասխան. «Որովհետև ինձ մոտ ցածր է ինքնագնահատականը»:

Հինգերորդ «ինչու»-ն. «Ինչո՞ւ է ինձ մոտ ցածր ինքնագնահատականը»:

Պատասխան. «Որովհետև մայրս ասել է, որ ես կատարյալ անհաջողակ եմ»:

Կիրառելով 5 «ինչու»-ների մեթոդը՝ կարելի է ազատվել կյանքը ծանրացնող շատ բաներից, օրինակ՝ անհանգստությունից, կպչուն մտքերից, նախկինում ստացած էմոցիոնալ հարվածներից: Մաքրվելով այդ կեղևից՝ մարդը դառնում է ազատ տեսնելու այն, ինչն իսկապես կարևոր է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ Կկարողանա՞ք գտնել նրան 5 վայրկյանում
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Իսկ դուք ձեր երեխային կրծքով կերկարե՞լ եք. ահա, թե ինչ հետևանքների է դա բերում
ԹԵՍՏ. Այս 10 հացերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
Եթե խելացի եք, ուրեմն պետք է 10-ից գոնե 8-ը ճիշտ պատասխանեք

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում