«Ինձ կյանք ես տալիս»․ ո՞վ է Սաթենիկ Հազարյանի որդին, ում հայրը լքել է նրանց՝ ուրիշ կնոջ համար (Photo)

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանն ինստագրամյան իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը։

«15 տարեկան իմ թև ու թիկունք, իմ մեծ սեր ու իմ ամեն ինչ: Խոսքերը շատ աղքատիկ են, որ նկարագրեմ իմ ողջ զգացածը քո հանդեպ: 15 տարի է, ինչ դու միայն քեզնով ինձ մեծ ուժ ու կյանք ես տալիս:

Շնորհավոր ծնունդդ, տղաս: Ուզում եմ, որ կյանքում լինես կարևորը լավ մարդ, իսկ իմ աղոթքները միշտ քեզ ուղեկից են լինելու, իմ Ալեն»:

Նշենք, որ Սաթենիկ Հազարյանը մենակ է մեծացրել իր 2 երեխաներին։ Դերասանուհին չի սիրում խոսել անձնական թեմաներից, սակայն մեկ անգամ պատմել է կյանքի դժվար փուլի մասին։

«Ամուսնացած էի, ունեի առաջնեկիս, երբ պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել: Այդ բարդ փուլում իմացա, որ սպասում եմ երկրորդ երեխայիս` չքնաղ Լյուսիին:

Ունեի երկու տարբերակ` չմայրանալ երկրոդ անգամ կամ զգալ մայրական բերկրանքը երկրորդ անգամ: Իհարկե, ես ընտրեցի երկրորդ տարբերակը:

Ամուսնուցս ստացա մինչեւ այսօր վերջին SMS-հաղորդագրությունը․ «Այլեւս քեզ մոտ չեմ վերադառնալու»: Երեւի կհարցնեք` ի՞նչ արեցի. ուշագնաց եղա: Մայրս, երբ կյանքից հեռացավ, ես դեռ 9 տարեկան էի. այնքան ցավ եմ ապրել եւ միշտ մտածում էի, որ կյանքում երեխաներս միայնակ չլինեն իմ կողմից, բայց պարզվեց՝ երեխայիս հայրը առ այսօր ցանկություն չունի տեսնելու լուսե Լյուսիին։

Ի՞նչ արեցի ես: Նկարահանվեցի ֆիլմերում, մասնակցություն ունեցա տարբեր հեռուստահաղորդումներին, գնացի մարզասրահ»,- պատմել է Սաթենիկը։

Նրա խոսքով՝ տարիներ անց որդին զանգահարել էր հորը, բայց պարզվել էր՝ նա ցանկություն չուներ զավակի հետ շփվելու։

«Տղաս զանգահարել էր հորը, 20 օր միասին անցկացնելու առաջարկություն արել: Պարզվեց` նախկին տղամարդս ֆինասական խնդիրներ ունի եւ մերժեց տղայիս»,- անկեղծացել է Սաթենիկը։

Աղբյուր՝ Armlady.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)