6 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում սպիտակուցների դեֆիցիտի մասին

Սպիտակուցները մարդու օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից են, սակայն հաճախ սխալ սննդակարգի ու որոշակի նախասիրությունների պատճառով մարդիկ չեն օգտագործում բավարար քանակությամբ սպիտակուց:

Սա կարող է բավական լուրջ խնդիր դառնալ ու դրսևորվել մի շարք տհաճ ախտանշաններով:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ ախտանշաններից մի քանիսը, որոնք կօգնեն ժամանակին միջոցներ ձեռնարկել:

Հաճախակի այտուցներ

Փորձագետների խոսքով՝ սպիտակուցների պակասի ֆոնին խանգարվում է օրգանիզմում ջրի ու աղի հաշվեկշիռը, ինչի հետևանքով հյուսվածքներում հեղուկ է կուտակվում: Մշտական այտուցները սպիտակուցի պակասի մասին վկայող ամենատարածված ախտանշաններից են: Այս դեպքում կարող են այտուցվել ձեռքերը, ոտքերն ու անգամ որովայնը:

Քաղցի զգացում

Սննդակարգում բավարար քանակությամբ սպիտակուցի առկայության դեպքում քաղցի զգացումը պահպանվում է բավական երկար ժամանակ, մինչդեռ սպիտակուցների պակասի դեպքում մարդուն կարող է տանջել մշտական քաղցը: Սա պայմանավորված է նրանով, որ սպիտակուցները բավական երկար են յուրացվում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օրական երեք անգամ սպիտակուցային որևէ մթերք օգտագործել:

Տրամադրության անկում

Օրգանիզմի բջիջների միջև տեղեկության փոխանցման համար գլխուղեղն օգտագործում է նեյրոտրանսմիտերներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից՝ սպիտակուցների «շինանյութից»: Սպիտակուցների պակասի հետևանքով գլխուղեղում կարող են տեղի ունենալ խանգարումներ, որոնք դրսևորվում են վարքային խնդիրներով՝ տրամադրության անկմամբ, դեպրեսիաներով ու ագրեսիայով:

Մազերի ու եղունգների փխրունություն

Սննդակարգում սպիտակուցների քանակությունից է կախված եղունգների, մազերի ու մաշկի առողջությունը, քանի որ դրանց բաղադրության մեջ կան մի շարք անփոխարինելի սպիտակուցներ՝ էլաստին, կոլագեն, կերատին: Եթե օրգանիզմը սննդի հետ չի ստանում բավարար քանակությամբ սպիտակուցներ, ապա նշված հյուսվածքների առողջության համար արտադրվող սպիտակուցները բավարար չեն լինում, ինչի արդյունքում մազերն ու եղունգները դառնում են ավելի փխրուն, իսկ մաշկը հաճախ է գրգռվում:

Վերքերի դանդաղ ապաքինում

Սպիտակուցները մկանային հյուսվածքների, մաշկի ու արյան բջիջների բաղադրիչ տարրնեն, ուստի դրանց պակասի դեպքում վնասվածքների ապաքինման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում:

Հաճախակի մրսածություն

Սպիտակուցը մասնակցում է նաև իմունային բջիջների կառուցման գործընթացներին, ուստի զարմանալի չէ, որ դրա պակասի հետևանքով իմունային համակարգը թուլանում է, ինչն էլ մարդուն խոցելի է դարձնում վարակների նկատմամբ:

Մասնագետների խոսքով՝ հասուն մարդու արյան մեջ սպիտակուցի պարունակության նորման 65-85 գ/լ է, իսկ երեխաների արյան մեջ՝ 45-80 գ/լ: Սպիտակուցի հարուստ աղբյուր են տավարի միսը, հնդկահավի միսը, հավի միսը, խոզի անյուղ միսը, ձուկը, կաթնամթերքը, հավկիթը, լոբազգիները և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․