Ինչպես գրագետ գիրանալ

Գուցե շատերի համար տարօրինակ է, բայց, այնուամենայնիվ, մեր իրականության մեջ քիչ չեն աղջիկները, ովքեր ցանկանում են գիրանալ:

Համաձայնեք, որ չափից դուրս նիհար աղջիկներն անառողջ մարդու տպավորություն կարող են թողնել:

Բացի այդ, քիչ չեն տղամարդիկ, ովքեր խոստովանում են, որ թմբլիկ կանանց են նախընտրում եւ որ չափից դուրս բարակ իրան կամ ոտքեր ունեցողները գրավիչ չեն: Այդպես է այդ, թե՝ ոչ, թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը: Իսկ այսօր կփորձենք մի քանի խորհուրդ տալ այն աղջիկներին, ովքեր որոշել են գիրանալ:

Նախ՝ եթե ձեր մարմնի քաշը նորմայից քիչ է, ապա ինքնուրույն գիրանալու փորձեր անելուց առաջ արժե խորհրդակցել բժշկի հետ: Իսկ եթե քաշի հետ ամեն ինչ նորմալ է, բայց ցանկանում եք ընդամենը մի փոքր «կլորեցնել» մարմնի որոշ հատվածներ, ապա պետք է փոխեք սննդակարգը:

Գիրանալու եւս մեկ տարբերակ կա` մկանները մարզելու միջոցով: Այս տեսակի առավելությունն այն է, որ դուք ինքներդ կարող եք ընտրել, թե մարմնի ո՞ր մկանախումբը մարզել, հետեւաբար եւ մարմնի ո՞ր հատվածը գիրացնել: Այդ կարող եք անել մարզասրահում` տարատեսակ մարզասարքերի օգնությամբ, բայց եթե նման հնարավորություն չունեք, ապա սպիտակուցային սնունդը կարող է որոշ չափով օգնել ձեզ մեծացնել մարմնի մկանային զանգվածը: Մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում ձուկը, մսեղենը, սոյան:

Ինչ վերաբերում է մարմնի ընդհանուր կառուցվածքը փոխող սննդին, ապա այստեղ սահմանափակումներ չկան: Կերեք, որքան ցանկանում եք եւ կարող եք: Կծուն ու աղին գրգռում են ախորժակը: Ընդունեք շատ ճարպեր եւ ածխաջրեր:

Մրգերից նախապատվությունը տվեք բանանին ու խաղողին: Ձեր սննդակարգում ավելացրեք ընդեղենն ու չրեղենը: Եվ հիշեք. փարթամ կառուցվածքը պահպանելու համար պետք է քիչ շարժվել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․