«Ինչպե՞ս կարելի է հայտնել աշխարհին այն մասին, որ դուք իրական առաջնորդ եք»,- հարցնում է Նյու Յորքից տնտեսագետ և Center for Talent Innovation-ի (Տաղանդավոր նորամուծությունների աջակցման կենտրոն, CTI) նախագահ-հիմնադիր Էնն Հյուլեթը, ներկայացնում է forbes.ru-ն։
«Ոչինչ չի խանգարի մարդուն դառնալ առաջնորդ, եթե նա շրջապատին ճիշտ ազդանշաններ է ուղարկում»,- հաստատում է նա։
Ըստ CTI-ի հետազոտության, որն անցկացվել է մեկ տարվա ընթացքում բարձրագույն կրթությամբ 4.000 ամերիկյան մասնագետների և բարձր պաշտոն զբաղեցնող 268 ղեկավարների շրջանում, կարիերայում մասնագետի առաջ գնալու համար գլխավոր հատկությունն այն է, որ պետք է շրջապատի մարդկանց ներշնչել, որ միանշանակ հենց ինքն է առաջնորդը։
Սակայն բավական է մեկ սխալ և ղեկավարությունը մտովի ձեզ ջնջում է նոր պաշտոնի հավանական թեկնածուների ցուցակից։ CTI-ի հետազոտությունը որոշել է 10 ամենալուրջ սխալները, որոնք թույլ են տրվում գրասենյակային շփան մեջ։
1. Ռասիզմ և սեքսիզմ

Բոլոր հարցված ղեկավարների 72%-ը ամենակոպիտ սխալը, որը թույլ են տալիս տղամարդիկ գրասենյակում, նշել են ռասիստական արտահայտությունները, և հարցվածների 70%-ը նման սխալ են համարել սեքսին վերաբերող արտահայտությունները կանանց նկատմամբ։
2. Անպարկեշտ կատակներ

Անտեղի կատակները մարդկանց անհարմար դրության մեջ են դնում և ցույց են տալիս լսարանը և շրջապատողներին ճիշտ գնահատելու խոսողի անկարողությունը։ Միևնույն ժամանակ ղեկավարների 61%-ը կարծում է, որ մյուսների տրամադրությունը գնահատելու և դրան համապատասխան արտահայտություններ անելու կարողությունը ամենակարևոր ունակություններից է աշխատանքում առաջընթացի համար։
3. Լաց

Արցունքներն աշխատավայրում վնասում են առաջնորդի կերպարին, հատկապես եթե խոսքը տղամարդու մասին է։ Հարցված ղեկավարների 59%-ը կարծում է, որ կանանց արցունքները վատ տպավորություն են թողնում, իսկ 63%-ը արցունքները ամենակոպիտ սխալներից են համարում, որը թույլ են տալիս գրասենյակային աշխատողները։ Պետք է կարողանալ կառավարել զգացմունքները։
4. Անպարկեշտ խոսք

Ղեկավարները վստահեցնում են, որ առաջնորդները պետք է ցուցադրեն ամրություն, պրագմատիզմ և ինտելեկտուալ հզորություն։ Այդ պատճառով էլ անպարկեշտ խոսքը անմիջապես ոչնչացնում է պաշտոնի բարձրացման շանսերը։
5. Հայհոյանքներ

Հայհոյանքներն ընկալվում են որպես սխալ անկախ խոսողի սեռից։ Նման վարքը սովորաբար համարվում է ոչ պրոֆեսիոնալ և ղեկավարին ոչ հարիր։ Հետաքրքրական է, որ դա կոպիտ սխալ է համարվում նաև, որը թույլ են տալիս համացանցում։ Հարցման մասնակիցները նշել են հաղորդակցության 3 գլխավոր սխալները համացանցում՝ գործընկերների մասին վատ հաղորդագրություններ տեղադրելը, ոչ պրոֆեսիոնալ լուսանկարների տեղադրումը և անձնական ավելորդ արտահայտությունները։
6. Սիրախաղ

Կան մարդիկ, ովքեր համարում են, որ սիրախաղը գրասենյակում կարող է գոյություն ունենալ։ Սակայն ղեկավարաների գրեթե կեսը նշել են, որ նման վարքը խախտում է պրոֆեսիոնալ հեղինակությունը՝ անկախ նրանից տղամարդն է իրեն այդպես պահում, թե կինը։ Սիրախաղը կարող է սխալ հասկացվել։
7. Քորը

Դա ոչ միայն վանող տեսարան է, այն նաև շեղում է։ Եթե մարդը գործնական հանդիպման ժամանակ անընդհատ ուղղում է հագուստը կամ ձեռքում պտտեցնում է բջջային հեռախոսը, ապա տպավորություն է ստեղծվում, որ նա ամաչում է կամ բավականաչափ ուշադիր չէ։
8. Հայացքներից խուսափել

Միմիկայի և ժեստերի լեզվի մասնագետները հաստատում են, որ հայացքներից խուսափելը տպավորություն է ստեղծում, որ մարդը խաբում է կամ ինչ-որ բան է թաքցնում։ Նման պահվածքը գործնական հանդիպման ժամանակ հետաքրքրված չլինելու տպավորություն է թողնում։ Միևնույն ժամանակ, եթե նայում ես մարդկանց աչքերին, ապա նրանք զգում են, որ իրենց լսում են։
9. Զրույցներ մանրուքների մասին

Եթե մարդը չի կարողանում հակիրճ և կապակցված արտահայտել իր մտքերը, ապա շրջապատող մարդկանց սկսում է թվալ, որ նա չի կարողանում վերահսկել իրավիճակը։ Այդպիսով թուլանում է նաև այն մտքերի ուժը և ազդեցությունը, որոնք նա փորձում է արտահայտել։
10. Շատ ծիծաղելը և չափազանց ճղճղան ձայնը

Ղեկավարները չափազանց շատ քրքջալը կամ ծիծաղն անվանում են կանանց հիմնական սխալը, իսկ ճղճղալը՝ խնդիր է տղամարդկանց համար։ Տեղին իրավիճակներում ծիծաղը և ձայնի ճիշտ տոնը ղեկավարի ամրության կարևորագույն ցուցանիշներն են։ Հետազոտողները համարում են, որ սուր ճղճղան ձայնն ընկալվում է որպես ավելորդ էմոցիոնալ դրսևորում, և մարդիկ արդյունքում պարզապես դադարում են լսել։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
