Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները

Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։

Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները։

Fithacker.ru-ն գրում է, որ մարմնի այդ հատվածում մաշկը կարող է կոպիտ ու չոր լինել նաև այն պատճառով, որ արյան շրջանառությունն այդ հատվածում ավելի դանդաղ է, ինչպես նաև առկա չեն ճարպագեղձեր։

Արմունկների հատվածում մաշկը կարող է մգանալ բազմաթիվ պատճառներով, այդ թվում.

  • գենետիկա
  • չոր մաշկ
  • արևի ազդեցություն
  • որոշակի դեղամիջոցների ընդունում
  • շերտազատման բացակայություն
  • կեղտի և մահացած մաշկի կուտակում
  • ճարպակալում
  • հորմոնալ անհավասարակշռություն
  • հաճախակի շփում հագուստի հետ և մաշկի հարում։

Տան պայմաններում պատրաստված միջոցների օգնությամբ հեշտությամբ կարող եք ազատվել մարմնի այս հատվածում մաշկի մգացումից։

3 օրվա ընթացքում կարող եք նկատելիորեն բացացնել մաշկի գույնը։ Առաջին քայլը շերտազատումն է, երկրորդը՝ բացացնող դիմակը, երրորդը՝ մաշկը խոնավեցնողը։

Առաջին քայլ. հարկավոր է

  • 2 գդալ կիտրոնի հյութ
  • 1 գդալ շաքար։

Խառնեք երկու բաղադրիչները, քսեք մաշկին թողեք 5 րոպե։ Մաքրեք սրբիչով։

Երկրորդ քայլ. հարկավոր է

  • 2 գդալ սանդալի ծառի փոշի
  • 1 գդալ մեղր
  • 2 գդալ տոմոտ։

Բոլոր բաղադրիչները խառնեք, հաստ շերտով քսեք մաշկին, թողեք չորանա։ Մատներով 5 րոպեի ընթացքում մերսեք մաշկը՝ շրջանաձև շարժումներով։

Երրորդ քայլ. հարկավոր է

  • կոկոսի յուղ
  • ալոէ վերայի գել։

1 գդալ կոկոսի յուղը խառնեք 1 գդալ ալոէ վերայի հետ։ Մաշկին քսեք ամեն օր՝ քնելուց առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․