Ի՞նչ վիտամիններ ու միկրոէլեմենտներ են ձեզ պետք 20, 30, 40, 50 և 60 տարեկանում

Առողջ ապրելակերպը գեղեցկության ու լավ ինքնազգացողության գրավականն է ցանկացած տարիքում։

Միամտություն է ենթադրել, որ երիտասարդ տարիքում  ձեզ ավելի քիչ վիտամիններ ու միկրոէլեմենտներ են պետք, քան հասուն տարիքում։

Նրանք միշտ են պետք, պարզապես որոշակի տարբերություններ կան այն բանում, ինչին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։

Ստորև zNews-ը ներկայացնում է, թե տարբեր տարիքներում մեր օրգանիզմն ինչի կարիք ունի, որ ավելի ճիշտ կազմենք մեր սննդակարգը։

20+

Այդ տարիքում օրգանիզմն անընդհատ բախվում է մեծ ծանրաբեռնվածության հետ՝ կապված մեր բարձր ակտիվության հետ։ Կարևոր է նաև հասկանալ, որ ամենից հաճախ 20-30 տարեկանում են կանայք երեխաներ ունենում։ Դրան նույնպես պետք է օրգանիզմը նախապատրաստել։ Իմունիտետը բարելավելու համար անհրաժեշտ է D վիտամին։ Վերարտադրողական համակարգի համար օգտակար են E վիտամինը, ֆոլաթթուն, երկաթը, իսկ ընդհանուր տոնուսի համար՝ C վիտամինը։

30+

Կարևոր է օրգան-համակարգերի աշխատունակությանն աջակցել, ինչպես նաև հոգ տանել այն մասին, որ տարիքը չսկսի չափազանց վաղ արտահայտվել կնճիռների տեսքով։ Մաշկի երիտասարդության համար անհրաժեշտ են A և E վիտամինները, ինպես նաև Coenzyme Q10-ը։ Իմունիտետի համար կարևոր են D և C վիտամինները, նյարդային համակարգի համար՝ մագնեզիումը, B խմբի վիտամինները, ցինկը, վերարտադրողական համակարգի համար՝ նույնը, ինչ նախորդ տարիքային խմբում, իսկ նյութափոխանակության համար անհրաժեշտ է յոդ։

40+

Այդ տարիքում կարևոր է պաշտպանել խոցելի հատվածները՝ պահպանելով երիտասարդությունը։ Ոսկորների ամրության համար հարկավոր է D վիտամին, կալցիում, նյարդային համակարգի համար՝ մագնեզիում, B խմբի վիտամիններ, իսկ հակաօքսիդանտային պաշտպանության համար՝ E և C վիտամիններ, մաշկի համար էլ՝ Coenzyme Q10։ Սրտի և անոթների համար կարևոր են Օմեգա-3 պոլիհագեցած ճարպաթթուները։

50+

Սա մի շրջան է, երբ արդեն շատ ավելի դժվար է պայքարել կնճիռների դեմ, բայց դեռևս կարելի է ընդհանուր առողջությունը պաշտպանել՝ հենվելով ճիշտ սննդակարգի վրա։ Եվ այսպես, առաջին տեղում ոսկորներն են, օստեոխոնդրոզի կանխարգելումը, ինչի համար անհրաժեշտ է D վիտամին ու կալցիում։

Սրտի և անոթների համար կարևոր է Օմեգա-3 պոլիհագեցած ճարպաթթուները, նյարդային համակարգի համար՝ մագնեզիումը, B խմբի վիտամինները, հատկապես՝ B12-ը, հակաօքսիդանտային պաշտպանության համար՝ E և C վիտամինները, իսկ մաշկի համար՝ Coenzyme Q10-ը։

60+

Այս շրջանն օրգանիզմը վիտամիններով ու միկրոէլեմենտներով հագեցնելու տեսանկյունից քիչ է տարբերվում նախորդից։ Դրա համար էլ պետք է հետևել նույն խորհուրդներին, ինչպես նաև ուշադրություն դարձնել անքնության հետ կապված խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ այդ տարիքում։ Սրա դեմ կօգնի պայքարել մելատոնինը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․