5 սարսափելի հիվանդություն, որոնք կարող են զարգանալ նստակյաց կենսակերպի պատճառով

Ներկայում նստակյաց կենսակերպը բավական տարածված ու լուրջ խնդիր է դարձել մարդկության համար, քանի որ խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորին է հայտնի, թե առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ նման կենսակերպը։

Մասնագետները ներկայացրել են հինգ հիվանդություն, որոնք կարող են զարգանալ նստակյաց կենսակերպի հետևանքով։

Actualnews.org կայքի փոխանցմամբ՝ նման կենսակերպն առաջին հերթին բարձրացնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Մասնագետներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում պարզել են, որ որքան քիչ է մարդը նստած ժամանակ անցկացնում, այնքան ցածր է լինում այս հիվանդության զարգացման վտանգը։ Ինչպես նշում են փորձագետները, այս մարտավարությունը շատ ավելի արդյունավետ է շաքարային դիաբետի կանխարգելման հարցում, քան ամենօրյա մարզումները։

Ավստրալացի գիտնականների անցկացրած գիտափորձը, որին մասնակցել է 45-65 տարեկան ավելի քան 63 հազար մեծահասակ, ցույց է տվել, որ օրական չորս ժամ կամ չորս ժամից պակաս նստած անցկացնող մարդկանց մոտ երկու անգամ ցածր է զարկերակային գերճնշման ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Ընդ որում՝ նույն արդյունքն են գրանցել նաև բրիտանացի գիտնականները, որոնք վերլուծել են 800 հազար մարդու առողջության վերաբերյալ տվյալները։

Քաղցկեղի ամերիկյան միության հետազոտությունը ցույց է տվել, որ օրական վեց ժամ և ավելի երկար նստած անցկացնելու դեպքում 36 տոկոսով բարձրանում է հաստ աղիքի քաղցկեղի հետևանքով մահանալու հավանականությունը։ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն իրենց հերթին պարզել են, որ պարբերաբար մարզվելն օգնում է այրել ներքին օրգանների շուրջը կուտակված ճարպերը, սակայն սա չի վերաբերում սրտամկանին, ուստի նստակյաց կենսակերպի դեպքում ժամանակ առ ժամանակ մարզվելն անարդյունավետ կլինի։ Նման դեպքերում սրտամկանի առողջության պահպանման լավագույն միջոցը համարվում է մշտական ակտիվ կենսակերպը։

Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ նստակյաց կենսակերպը բարձրացնում է նաև երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Պարզվել է, որ օրական առավելագույնը երեք ժամ նստած անցկացնող կանանց մոտ այս օրգանների հիվանդությունների զարգացման հավանականությունը 30 տոկոսով ավելի ցածր է, քան օրական ութ ժամ նստած անցկացնող կանանց մոտ։ Տղամարդկանց դեպքում այս ցուցանիշը կազմում է 15 տոկոս։

Վերոնշյալ հիվանդությունները կարող են շատ վտանգավոր լինել, ուստի հարկավոր է անել հնարավոր ամեն բան դրանց զարգացումից խուսափելու համար։ Նման խնդիրներից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս վարել հնարավորինս ակտիվ կենսակերպ, իսկ աշխատանքի բերումով նստակյաց կենսակերպ վարելու դեպքում պարբերաբար ընդմիջումներ անել ու պարզ վարժություններ անել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)