Ինչպես ազատվել երկրորդ կզակից և մաշկին առաձգականություն հաղորդել

Տարիքի հետ մեր մարմինը փոխում է իր ձևը։

Օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտադրում, մաշկը կորցնում է խոնավությունը և առաձգականությունը։

Տոնուսի կորուստը նախևառաջ զգացվում է իրանի հատվածում։

Steptohealth.ru կայքը գրում է, որ հնարավոր է վերականգնել մաշկի առաձգականությունը։

Մերսում գերչակի յուղով

  • Գերչակի յուղը կարող է լավ օգնական լինել իրանի մաշկի և կզակի գեղեցկությունը վերադարձնելու համար։ Դրա կազմի մեջ մտնող ճարպաթթուները խոնավեցնում են մաշկը, վերականգնում տոնուսը, փափկություն և հարթություն հաղորդում։
  • Մեկ թեյի գդալ գերչակի յուղը խառնեք նույն քանակի ձիթապտղի յուղի հետ։ Խառնուրդը քսեք մատներին և նուրբ շարժումներով մերսեք մաշկը։ Մերսումը պետք է տևի 15 րոպե, ապա սրբիչը թրջեք տաք ջրով և 5 րոպե դրեք իրանին։ Պրոցեդուրան կրկնեք ամեն օր քնելուց առաջ։

Խոնավեցում

  • Բոլորս էլ գիտենք, որ ջուր խմելն օգտակար է առողջության համար։ Սակայն պետք է նաև հիշել, որ ջուրն անհրաժեշտ է մարմինին՝ հավասարակշռության պահպանման, մաշկի թարմությունը պահպանելու, ծերացման գործընթացը դանդաղեցնելու և վաղաժամ կնճիռների առաջացումը կանխելու համար։ Մի մոռացեք օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր մաքուր ջուր խմել։

Պաշտպանություն արևից

  • Չի կարելի ժխտել, որ արևը կարևոր է առողջության համար, այն օգնում է վիտամին D-ի սինթեզին։ Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել և մաշկը պաշտպանել հատուկ կրեմների և ակնոցի միջոցով։ Իրանը շատ զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ, այն մաշկի վաղաժամ ծերացման, կնճիռների առաջացման, տոնուսի կորստի պատճառ է դառնում։ Իրանը պաշտպանեք արևի ճառագայթներից, աշխատեք արևի տակ չմնալ ճառագայթման առավելագույն ինտենսիվության շրջանում։

Բալանսավորված դիետա

  • Մաշկի երիտասարդությունը պահպանելու համար կարևոր է սննդակարգ ներառել հակաօքսիդանտներ, A, C և E վիտամիններ։ Նախաճաշը լրացրեք թարմ քամած հյութերով, բազուկի և խնձորի, գազարի և նարնջի, մանգոյի և ելակի կոկտեյլներով։

Ավոկադոյով և խաղողով դիմակ

  • Այսպիսի դիմակը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք խոչընդոտում են մաշկի ծերացմանը։ Մաքրեք կես ավոկադոն, ավելացրեք 5 խաղող։ Բաղադրիչները խառնեք բլենդերով, որպեսզի ստացվի միասեռ զանգված։ Դիմակը քսեք իրանի հատվածին, թողեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով։ Արդյունքն արագ զգալու համար պրոցեդուրան կրկնեք ամեն օր։

Վարսակի փաթիլներով կրեմ

  • Մեկ բաժակ վարսակի փաթիլները խառնեք մեկ բաժակ տաք կաթի և վարդի յուղի հետ։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Քսեք իրանի հատվածին։ Թողեք 15-20 րոպե, ապա լվացեք սառը ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․