Այս կինը ժամանակին գեղեցկուհի էր, բայց մի օր վերածվեց իսկական «հրեշի» ու հռչակվեց աշխարհի ամենատգեղ կին. ինչպե՞ս այդպես ստացվեց

Մերի Բևանը Մեծ Բիտանիայում մեծացած գեղեցկուհի աղջիկ էր, ով վաղ տարիքում ամուսնացավ ու փորձեց դասավորել իր ընտանեկան կյանքը, բայց ամեն բան լրիվ այլ կերպ դասավորվեց։ Արդեն 4 երեխաների մայր դարձած Մերին մի օր վերածվեց իսկական հրեշի ու հռչակվեց աշխարհի ամենատգեղ կին. ինչպե՞ս այսպես ստացվեց։

Գենետիկ մուտացիաները մեր օրերում հաճախ են պատահում։ Մենք ուրախանում ենք, երբ հանդիպում ենք մեկին, ում ժպիտից թշիկներին փոսիկներ են առաջանում։ Այդ փոսիկները մեզնից շատերը գրավիչ են համարում՝ այդպես էլ չիմանալով, որ դրանք իրականում գենետիկ մուտացիաներ են։

Նույնը կարելի է ասել, երբ հանդիպում ենք մարդկանց, ում աչքերից մեկը մի գույն ունի, իսկ մյուսը՝ ուրիշ։ Մեզ թվում է, թե դա որևէ օժտվածության նշան է, բայց իրականում սա ևս մուտացիայի արդյունք է։ Այս մուտացիաները, որոնք մեզ հիմա բավականին գրավիչ են թվում ու անգամ նախանձելի, միջնադարում պարզապես կախարդություն կամ հիվանդություն էին որակվում, իսկ դրանք ունեցողները նույնիսկ այրվում էին խարույկի վրա։

Մեր հերոսուհին՝ Մերի Բևանը, այդպիսի մի մուտացիայի արդյունքում ընդամենը մի քանի ամսում վերածվեց իսկական հրեշի։ Ամեն ինչ սկսվեց, երբ Մերին զգաց, որ իր ոսկորները սկսում են անտանելի ցավել։ Այդ ցավը նա ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել։ Նա զգում էր, որ իր մարմինն ամեն օր ձևափոխվում է ու դառնում լրիվ ուրիշ։ Նրա դիմագծերը կոշտանում էին, ձեռքերը՝ վերածվում իսկական տղամարդու ձեռքերի, մարմինը՝ ևս։ Այսպես ժամանակին գեղեցկուհի մայրը դարձավ իսկական հրեշ։

Մերին դժվարությամբ էր կարողանում հաղթահարել իր մարմնի հետ տեղի ունեցող այս փոփոխությունները, բայց նա պետք է համակերպվեր դրանց հետ, քանի որ պետք է շարունակեր մեծացնել իր երեխաներին։ Ժամանակի ընթացքում Մերին հասկացավ, որ այլ ելք չկա, ու ինքը ուղղակի պետք է կարողանա օգտագործել իր արտաքինը հօգուտ իրեն ու իր ընտանիքի։

Մի օր Մերին հայտնվեց թերթերում. նրան հռչակեցին աշխարհի ամենատգեղ կին, ու այստեղ էլ սկսվեց նրա փառքի ճանապարհը։ Մերին հանկարծակի առաջարկ ստացավ կրկեսից։ Այդ կրկեսում բոլորն այնպիսին էին, ինչպիսին որ Մերին էր. նրանցից յուրաքանչյուրը որևէ արատ ուներ։ Հենց այս առաջարկն էլ փոխեց դժբախտ կնոջ կյանքը։

Մերին տեղափոխվեց կրկես՝ աշխատելու։ Նա սկսեց «ուրախացնել» այն մարդկանց, ովքեր հավաքվում էին՝ տեսնելու աշխարհի ամենատգեղ կնոջը։ Մերին այնքան էր ձևափոխվել, որ անգամ շատերը դժվարությամբ էին հավատում, որ նա կին է, ոչ թե տղամարդ։ Արդյունքում նա բավականին հայտնի դարձավ։ Մերին սկսեց մեծ գումար վաստակել, որի շնորհիվ էլ կարողացավ դաստիարակել ու լրիվ մենակ մեծացնել իր 4 երեխաներին։ Նա հոգատար մայր էր և, չնայած իր հետ կատարված դժբատությանը, շարունակում էր հիացնել բոլորին իր մայրական կերպարով։

Մերին իր մահկանացուն կնքեց 59 տարեկան հասակում՝ չհասցնելով բոլորել 60 տարին։ Բժիշկները նշում էին, որ նման հիվանդություն ունեցող կնոջ համար սա պարզապես հրաշալի արդյունք էր։ Բացի նրանից, որ այս հիվանդությամբ հիմնականում տառապում են երեխաները, նաև մեծ մարդկանց մոտ հիվանդությունը շատ արագ է զարգանում ու հասցնում արագ մահվան։ Արի ու տես, որ Մերին ապացուցեց, որ անգամ ամենասարսափելի հիվանդությունը կարելի է ոչ միայն տարիներ շարունակ հաղթահարել, այլ նաև հնարավոր է դրանով գումար վաստակել ու դառնալ օրինակելի մայր բոլոր ժամանակների համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․