Ինչպես մեկ շաբաթվա ընթացքում 8 կիլոգրամ նիհարել

zNews-ը գրում է, որ հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում ազատվել 8 կիլոգրամից:

Այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է, ընդամենը առողջ սնվելն ու խիստ սննդակարգի հետևելն է:

1. Այդ մեկ շաբաթվա ընթացքում ոչ մի անգամ չպետք է բաց թողնել սննդի ընդունումը: Օրվա ընթացքում միայն մեկ անգամ շատ ուտելը ձեզ երբեք չի օգնի ազատվել ավելորդ քաշից: Իդեալական է այն տարբերակը, երբ յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունում եք 3 ժամից ոչ ուշ:

2. Մեկ շաբաթվա ընթացքում սով պետք է չզգաք: Եթե սով զգաք, կերեք:

Առաջին օր

Սա ամենակարևոր օրն է: Այդ պատճառով անհրաժեշտ է այն ամբողջությամբ նվիրել մրգերին: Կերեք այն մրգերը, որոնք սիրում եք: Բացառեք միայն բանանը:

Հիշեք, որ ամենահարմարը ձմերուկն ու սեխն են:

Պետք է նաև 8-12 բաժակ ջուր խմել: Եթե ընթացքում սով զգաք, կերեք: Ոչ մի դեպքում չի կարելի քաղցած մնալ:

Երկրորդ օր

Այս օրը պետք է նվիրել բանջարեղենին: Ընտրեք այն բանջարեղենը, որը ձեզ դուր է գալիս: Կարող եք խաշել կամ էլ ուտել թարմ վիճակում:

Սակայն պետք է վստահ լինեք, որ խաշելիս չի օգտագործվել աղ և յուղ: Մի մոռացեք օրվա ընթացքում 8-12 բաժակ ջուր խմել:

Երրորդ օր

Սա մրգերի և բանջարեղենի օգտագործման օր է: Կարող եք ուտել ցանկացած բանջարեղեն կամ միրգ՝ բացառելով միայն կարտոֆիլն ու բանանը:

Կարևոր է չխառնել մրգերն ու բանջարեղենը. դրանք պետք չէ միասին ուտել: Մրգերն օգտագործեք օրվա առաջին կեսին:

Չորրորդ օր

Այս օրվա ընթացքում պետք է ուտել 8-10 բանան և խմել 3 բաժակ կաթ: Ոչ մի այլ բան ուտել չի կարելի:

Ձեզ կարող է թվալ, թե դուք այդ օրվա ընթացքում քաղցած կմնաք, սակայն փորձելու դեպքում կարող եք համոզվել, թե ինչքան լավ կզգաք ձեզ:

Հինգերորդ օր

Եթե դուք սիրում եք լոլիկ, այս օրը ձեզ համար պարզապես տոն կդառնա: Ճաշին կարող եք ուտել մեկ բաժակ բրինձ, իսկ նախաճաշին ու ճաշին՝ 6-7 լոլիկ:

Օրվա ընթացքում պետք է խմել 12-15 բաժակ ջուր:

Վեցերորդ օր

Ճաշին կարող եք ուտել մեկ բաժակ բրինձ: Իսկ օրվա մյուս ընթացքում կերեք բանջարեղեն և մրգեր:

Հինգերորդ օր

Այս օրը միրգ ուտել չի կարելի, սակայն պետք է մրգային հյութեր խմել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․