«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ է տեղադրել իր էջում՝ կից գրառմամբ.
«Բացառիկ դեպք Շիրակի մարզի, Անիի սահմանային գյուղերից մեկում:
Գյուղի երկու մայր խոզերից մեկը հղիացել է վարազից:
Այդ գյուղում ընդամենը երկու թե երեք խոզ կա, բոլորը էգ:
Երբ խոզերի տիրոջը ընկերները պատմել են, թե ազատ դաշտերում թափառող նրա խոզին տեսել են վարազի հետ զուգավորվելիս, նա թերհավատությամբ է վերաբերվել:
Բայց մի քանի օր առաջ խոզուկները ծնվել են:
Բոլորը 7 ձագերն էլ նման են վարազի»:





