Մաքրեք անոթները, ազատվեք բարձր ճնշումից, շնչահեղձությունից, լավացրեք արյան շրջանառությունը

Գոյություն ունեն մի խումբ ռիսկի գործոններ, որոնց հետևանքով առաջանում է հիպերտոնիա, արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը, առաջանում են ճարպակալում և ավելորդ քաշ:

Budetezdorovy.ru-ի հղորդմամբ՝ այս խնդիրների հիմնական մեղավոր են համարում  ժառանգական նախատրամադրվածությունը, նստակյաց կենսակերպը, սխալ սնունդը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ժառանգական նախատրամադրվածությունը:

Ժամանակի ընթացքում անոթների պատերին ճարպ, խոլեստերին և այլ վնասակար նյութեր են կուտակվում:

Այս մակարդուկներն առաջացնում են անոթների խցանումներ՝ առաջ բերելով լուրջ առողջական խնդիրներ, խոչընդոտելով արյան հոսքը:

Կարող են նկատվել մի խումբ ախտանշաններ, այդ թվում՝ ցավ կրծքավանդակում, դժվարություն շնչելիս, շնչահեղձություն, աղիների հետ կապված խնդիրներ և այլն:

Այս խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ դրանում ներառելով բուսական ծագման մթերք, բանջարեղեն, սեզոնային մրգեր, ընդեղեն և սերմեր: Մի չարաշահեք սնունդը, խուսափեք մշակման ենթարկված, մեծ քանակով վնասակար ճարպեր պարունակող մթերքի օգտագործումից: Հիշեք, որ վիտամին C-ն շատ կարևոր է անոթների առողջության պահպանման համար, իսկ E վիտամինն օգնում է ամրացնել դրանց պատերը:

Նուռ: Այս միրգը հարուստ է A, B, C, E վիտամիններով, ինչպես նաև կալիումով: Մի բաժակ նռան հյութ օգտագործելով՝ կստանաք ֆոլաթթվի օրական չափաբաժինը, ինչը հատկապես կարևոր է կանանց առողջության համար:

Անոթների առողջության պահպանմանը կարող է նպաստել նաև գազարը: Այն կօգնի լավացնել արյան շրջանառությունը: Սննդակարգ ներառեք քունջութի սերմեր, նուշ, հնդկական ընկույզ, պնդուկ, կտավատի սերմեր: Կտավատի, կոկոսի և ձիթապտղի յուղերը հարուստ են օգտակար ճարպերով, որոնք անհրաժեշտ են անոթների մաքրման համար: Այս յուղերն օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և արյան ճնշումը:

Անոթների առողջության պահպանմանը նպաստում են նաև սխտորը, բալը, խաղողը, ելակը, խնձորը, կանաչ թեյը: Սխտորը կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը, իսկ կանաչ թեյն անոթները պաշտպանում է վնասումից: Թուրինջը, նարինջն ու վարսակը ևս լավագույն ընտրություն են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․