«Կյանքն ինձ շատ կարևոր դաս է տվել․ Նա, ով մի անգամ դավաճանել է, դա կանի կրկին ամենադժվար պահին». Դոնալդ Թրամփի 20 իսկապես արժեքավոր մտքերը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարողանում է ոչ միայն մեծ գումարներ վաստակել, այլև դուրս գալ ամենադժվար իրավիճակներից:

zNews-ը ներկայացնում է նրա 20 իսկապես արժեքավոր մտքերը։

1. Կյանքում հաջողության հասնելու համար դուք ձեզ պետք է մեկուսացնեք մոլորակի շուրջ 98% բնակչությունից:

2. Ֆինանսական բարեկեցության ճանապարհին չկա ավելի հանցավոր գործելակերպ, քան հղանալ գերազանց գաղափար ու ոչինչ չանել այն իրագործելու համար:

3. Խաղացողը նա է, ով գիշեր-ցերեկ նստած է խաղային ապարատների մոտ, իսկ ես գերադասում եմ դրանց տերը լինել:

4. Երբեք արձակուրդ մի վերցրեք: Ձեր ինչի՞ն է այն պետք: Եթե աշխատանքը հաճույք չի պատճառում, նշանակում է` դուք այնտեղ չեք աշխատում, ուր պետք է: Իսկ ես անգամ գոլֆ խաղալիս եմ շարունակում բիզնեսով զբաղվել:

5. Ես երբեք չեմ ցանկացել, որ ինձ մոտ այն մարդն աշխատի, ով չի ցանկանում աշխատել իմ ընկերությունում: Դուք նույն կերպ պետք է վարվեք: Մի մնացեք այնտեղ, ուր չեք ուզում մնալ:

6. Ձեր երեխաների վրա մի դրեք չվաստակած հարստության ծանր բեռը: Դա կարող է կաթվածահար անել նրանց, կոտրել շատ աշխատելու և կյանքում սեփական հաջողությանը հասնելու հավեսն ու ցանկությունը:

7. Ձեզ մոտ պահեք և ամենուր տարեք նոթատետր, ուր գրի են առնված ձեզ դժվար պահերին ոգեշնչող մտքեր:

8. Դուք միայն նայեք մեր սահմաններին. Նրանք նման են շվեյցարական պանրի: Ով ասես, կարող է սողոսկել երկրից ներս:

9. Կյանքն ինձ շատ կարևոր դաս է տվել: Նա, ով մի անգամ դավաճանել է, դա կանի կրկին ամենադժվար պահին:

10. Հարստանալու միակ միջոցը ռեալիզմն ու անսահման ազնվությունն են: Դուք պետք է հրաժեշտ տաք պատրանքների աշխարհին, որը գոյություն ունի միայն ամսագրերի էջերում ու հեռուստացույցի էկրաններին: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես ձեզ հավատացնում են: Կյանքը դաժան բան է, և մարդիկ շատ լուրջ վնասվածքներ են ստանում: Այդ պատճառով էլ, եթե դուք ուզում եք հաղթել, պետք է շատ ամուր լինել ու պատրաստ լինել նրան, որ աշխատելու եք բռունցքներով ու եղունգներով:

11. Կարևոր չէ, թե որքան խելացի եք դուք, ու որքան բազմակողմանի է ձեր կրթությունը և մեծ` փորձը: Հնարավոր չէ այնքան իմաստուն լինել, որ կարողանաս միայնակ հաջողակ բիզնես անել: Նայեք, լսեք և սովորեք: Դուք չեք կարող ամեն ինչ իմանալ: Նա, ով այդպես է մտածում, դատապարտված է միջակություն լինել:

12. Ամենամեծ հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ հոսանքին հակառակ ես լողում:

13. Վատ ժամանակները հաճախ հիանալի հնարավորություններ են տալիս:

14. Միշտ հիշեք մի պարզ կանոն. հագնվել պետք է այն աշխատանքի համար, որն ուզում եք ունենալ, այլ ոչ թե նրա համար, որն արդեն ունեք:

15. Մենք միայն ինքներս մեզ ենք քաղաքակիրթ թվում: Իրականում աշխարհը դաժան է, իսկ մարդիկ` անխիղճ: Նրանք կարող են ժպտալ ձեզ, սակայն այդ ժպիտի տակ թաքնված է ձեզ ոչնչացնելու ցանկությունը: Գիշատիչները ջունգլիներում սպանում են հագենալու համար, և միայն մարդիկ են սպանում հաճույքի համար:

Անգամ ձեր ընկերներն են պատրաստ ձեզ թիկունքից հարվածել: Նրանց պետք է ձեր աշխատանքը, տունը, փողը, կինը, ձեր շունը վերջապես: Թշնամիներն ավելի վատն են: Դուք պետք է կարողանաք պաշտպանվել: Իմ կարգախոսն է` վարձիր լավագույններին ու երբեք մի վստահիր նրանց:

16. Յուրաքանչյուր ապրանք կամ ծառայություն գնելիս մի ամաչեք գին գցել` հասնելով ձեզ համար ավելի հարմար պայմաններով այն ձեռք բերելուն: Ես համարում եմ, որ սեփական փողերը խնայել խանգարող հպարտությունը հիմարություն է:

17. Ցույց տվեք իր ես-ը չունեցող մարդուն, ու ես ձեզ ցույց կտամ անհաջողակի:

18. Ցանկացած լավ ժամանակներ միշտ նախկինում ձեր համառ աշխատանքի ու ինքնանվիրումի արդյունքն են: Այն, ինչ անում եք այսօր, վաղվա հաջողությունների երաշխիքն են: Եթե ուզում եք վաղն էլ արդյունքներ քաղել, սերմերն ամեն օր ցանեք: Եթե դուք թեկուզ մեկ վայրկյան թուլացնեք կենտրոնացումը, անխուսափելիորեն կգահավիժեք ցած:

19. Ես վստահ եմ, որ պետք է ծախսել այնքան, որքան հարկավոր ես համարում: Բայց ես նաև վստահ եմ, որ չի կարելի ծախսել ավելին, քան կարելի է:

20. Կարիերա անելու շատ եղանակներ կան, բայց նրանցից ամենաաշխատողը ճիշտ ընտանիքում ծնվելն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)