Մեկ րոպե հատկացրեք այս պատմությունը կարդալու համար. այն ձեզ անտարբեր չի թողնի

Տղամարդն իր տարեց հորը ռեստորան տարավ նրան համեղ ընթրիքով կերակրելու համար: Հարը շատ ծեր էր և թույլ:

Երբ նա ուտում էր, սննդի կտորներն ընկնում էին նրա վերնաշապիկի, տաբատի վրա:

Մարդիկ շրջվում էին կամ զզվանքով էին նայում, սակայն որդին հանգիստ էր մնում:

Երբ ընթրիքն ավարտվեց, որդին զգուշությամբ հորն օգնեց կանգնել և նրան զուգարան տարավ:

Այնտեղ մաքրեց հոր տաբատը և վերնաշապիկը, օգնեց լվացվել, սիրով սանրեց սպիտակ մազերը, օգնեց ակնոցը դնել:

Երբ նրանք ռեստորանի դահլիճ գնացին, նրանց գրեթե բացարձակ լռություն դիմավորեց:

Միակ բանը, որ կարելի էր լսել, վրդովված շշնջոցն էր, թե ինչպես կարելի է իրեն այդպես պահել հասարակական վայրում՝ սնունդն այս ու այն կողմ նետելով և մյուսներին ախորժակից զրկելով:

Որդին կանչեց մատուցողին, վճարեց հաշիվը, և երբ նրանք արդեն դուրս էին գալիս, սեղաններից մեկի մոտից մի տարեց մարդ բացականչեց.

«Կարծես դուք ինչ-որ բան թողեցիք»:

Որդին կողքերը նայեց, գրպանները շոշափեց և ասաց. «Ոչ, մենք ոչինչ չթողեցինք»:

Այդ ժամանակ տղամարդը բացականչեց. «Դուք այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին ինչ-որ բան թողեցիք: Դուք դաս թողեցիք յուրաքանչյուր որդու և դստեր համար և հույս՝ յուրաքանչյուր ծնողի համար»:

Մարդիկ սրահում հանկարծ լռեցին: Նրանցից յուրաքանչյուրն ամաչեց, որ դատապարտում էր այդ հորն ու որդուն․ չէ՞ որ ամենամեծ պատիվներից մեկը, որ մեզ կարող է տալ ճակատագիրը, տարեց ծնողների մասին հոգ տանելն է՝ այն մարդկանց, ովքեր մեզ տվել էին իրենց ժամանակը, առողջությունը և փողը:

Նրանք արժանի են մեր խորագույն հարգանքին ՄԻՇՏ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․