Թուլությունն ու հոգնածությունը, դյուրագրգռությունը, ախորժակի անկումը, քաշի անհիմն կորուստը եւ բարձր գազագոյացությունը կարող են վկայել լյարդի հետ կապված խնդիրների, ներառյալ՝ ցիռոզի մասին:
Սակայն ախտանիշների ցուցակը չի սահմանափակվում թվարկվածներով:
Այս հիվանդության ախտանիշներ կարող են լինել նաեւ լնդերի արյունահոսությունն ու արագ առաջացող կապտուկները:
Նյու Յորքի Mount Sinai հիվանդանոցի մասնագետների կարծիքով՝ դեպքերի մեծ մասում ցիռոզի զարգացումը կապվում է ալկոհոլի օգտագործման հետ: Ալկոհոլի չարաշահումը նպաստում է լյարդում այտուցի եւ բորբոքման զարգացմանը, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել սպիացման եւ ցիռոզի՝ լյարդի ճարպային ատրոֆիայի վերջին փուլին:
Մասնագետների կարծիքով՝ ցիռոզը լյարդի ալկոհոլային հիվանդության վերջին փուլն է, եւ այդ մասին կարող են վկայել հաճախակի արյունահոսությունը, այդ թվում՝ քթից կամ լնդերից:

Ցիռոզի մեկ այլ անսովոր ախտանիշ են համարվում հեշտ առաջացող կապտուկները: Ըստ գիտնականների, այդ խախտումները՝ լնդերի արյունահոսություն, քթից արյունահոսություն եւ արագ կապտուկներ, սովորաբար պայմանավորված են նրանով, որ լյարդը դադարում է թրոմբոցիտներ արտադրել այն քանակությամբ, որն անհրաժեշտ է արյան նորմալ մակարդում ապահովելու համար:
Մասնագետների խոսքերով՝ լյարդը, որը արդեն ախտահարվել է բորբոքումից, բայց դեռ չի հասել ցիռոզի փուլին (այն անշրջելի է), կարելի է փրկել։ Այս օրգանն ունի վերականգնման զարմանալի հատկություն: Ինքնավերականգնման գործընթացը սկսելու հիմնական պայմանը ալկոհոլից հրաժարվելն է:

Բացի այդ, ըստ մասնագետների, լյարդի առողջությունը պահպանելու համար կարեւոր է պահպանել առողջ սննդակարգ եւ պատվաստվել հետեւյալ վարակների դեմ՝ գրիպ, հեպատիտ A եւ B, պնեւմոկոկային պնեւմոնիա։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
