Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

Կանայք այս կամ այն ժամանակ լինում են 4 վիճակում:

Դրանց առավել հայտնի անուններն են՝ Կրակ, Օդ, Ջուր և Հող:

Յուրաքանչյուր վիճակը պետք է «միացնել» հարաբերությունների որոշակի փուլում, իսկ հետո կապել այդ վիճակները՝ տղամարդու համար միշտ հետարքքիր մնալու համար:

Տղամարդու գրավում՝ ՍԻՐՈՒՀՈՒ վիճակ

Սիրուհին կրակն է: Կրքոտ, սեքուալ, մի քիչ նույնիսկ մի քիչ լկտի: Նրանք տղամարդուն գրավում են կյանքի և սիրո անհագ ծարավով: Նա գիտի՝ ինչպես գրավել տղամարդուն: Նրա էներգիայի կողքով անտարբեր անցնել հնարավոր չէ, նույնիսկ կանայք են նրա մասին հիացմունքով խոսում, եթե ոչ նախանձով: Նա ամեն ինչ ուզում է և «ուզում եմ»-ի էներգիան նրան ավելի մեծ ուժով է վերադառնում: Հենց այդ էներգիան է մագնիսի պես ձգում տղամարդկանց: Եթե կինը «միացնում է» Սիրուհուն, հեշտությամբ գրավում է տղամարդկանց:

Ինչ անել

Ազատություն տվեք ձեր կանացի էներգիային: Սովորեք սիրաբանել: Սիրախաղը ոչինչ չի պարտադրում, բայց բացահայտում է ձեր սեքսուալ էներգիան: Զբաղվեք կանացի պրակտիկաներով, այցելեք համապատասխան վարպետության դասերի գնացեք՝ «օրգազմի ռեֆլեքս», «Նորին մեծություն կրծքեր», «էրոտիկ մերսում»: Սեքսուալ ներքնազգեստ ձեռք բերեք:

Հետաքրքրության բորբոքում՝ ԹԱԳՈՒՀՈՒ վիճակ

Թագուհին օդն է: Կարծես սառը և մեկուսի Թագուհին իր համար ընտրում է առավել հարմար թեկնածուին: Նա հաջողակ է, գիտի՝ ինչ է ուզում և ինչպես հասնի ուզածին: Թագուհու տղամարդը պետք է համապատասխանի նրա արժեքներին և ապագայի ծրագրերին, այլապես Ձերդ Մեծության կողքին տեղ չունի: Այդ կերպարում կինը տղամարդու համար դառնում է իդեալ, ում նա ձգտում է:

Ինչ անել

Տղամարդու հետ հանդիպեք ոչ հաճախ, քան 3 օրը մեկ: Հեռախոսով և սոցցանցերով շփումը նվազագույնի հասցրեք: Նա չպետք է մտածի, որ գրավել է ձեզ, եթե ժամադրության է հրավիրել: Նրա և նրա կյանքի՝ շրջապատի, հոբբիի, աշխատանքի մասին առավելագույնս տեղեկություն իմացեք: Շփման ընթացքում բացառեք ամուսնության, երեխաների, սեքսի թեմաները: Ձեր մասին քիչ պատմեք, առանց մանրամասների:

Ամուսնության առաջարկության դրդել՝ ԱՂՋԿԱ վիճակ

Աղջիկը ջուրն է: Կենսուրախ է, շնորհակալ, սիրահարված, նրան հնարավոր չէ չսիրահարվել: Նա բաց է ամեն նոր բանի համար, դյուրահավատ է և պատրաստ է իր սերը տալ ողջ աշխարհին, և սերը նրան ավելի մեծ չափաբաժնով է վերադառնում: Այդ վիճակում կինն ամուսնության առաջարկություն է ստանում, տղամարդու սերը, հոգատարությունը, շատ նվերներ:

Ինչ անել

Ուրախացեք և նրան շնորհակալություն հայտնեք ուշադրության ցանկացած նշանի համար: Թույլ եղեք, նրան թույլ տվեք տղամարդ լինել և հոգ տանել ձեր մասին: Նրան փոքր բաներ խնդրեք: Երբեմն հիմար երևացեք:

Պահպանել սերը և ընտանիքը՝ ՏԱՆՏԻՐՈՒՀՈՒ վիճակ

Տանտիրուհին հողն է: Նա իմաստուն է և մեծ ու գիտակցական փորձ ունի: Տղամարդն ընդմիշտ նրա հետ կմնա, քանի որ կինը նրա համար մամնավորում է նրա տունը, ընտանիքը: Նա կնոջը սիրում է, հարգում, գնահատում: Կինն այդ վիճակում բացահայտում է իր իրական կոչումը՝ օջախի պահապանին: Տղամարդը երբեք չի լքում իր օջախը և կնոջը, որը կարողանում է այն պահել:

Ինչ անել

Միշտ եղեք ձգված ձեռքի հեռավորության վրա, ձեր խորհուրդները մի պարտադրեք, եթե ձեզ չեն խնդրել, բայց ուշադրությամբ վերաբերվեք, եթե ձեզ դիմել են: Պարզապես պարտավոր եք սովորել պատրաստել և տունը հարմարավետ դարձնել՝ ինչ բյուջե էլ ունենաք դրա համար, եթե ուզում եք պահպանել ամուսնությունը: Տեղյակ եղեք ձեր տղամարդուն հետաքրքրող բոլոր հարցերին:

Հիշեք՝ յուրաքանչյուր փուլում պետք է տարբեր վիճակներ «միացնել»՝ օգնելով հիմնական վիճակին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․