Իմունիտետը ոչնչացնող 6 ամենավատ սովորությունները

Բոլորն են ցանկանում ուժեղ եւ առողջ իմունային համակարգ ունենալ, իսկ վերջին 2 տարվա ընթացքում COVID-19 համավարակի պատճառով լավ աշխատող իմունային համակարգի կարեւորությունն էլ ավելի ակնհայտ է դարձել, գրում է Eat This, Not That:

Բժիշկ Ռիտու Սալույա-Շարման պատմել է վեց սարսափելի սովորությունների մասին, որոնք ոչնչացնում են իմունային համակարգը։

Որպես առաջին կետ փորձագետ նշել է անբավարար քունը: Նրա խոսքով՝ քնի պակասը ոչ միայն խաթարում է վարակների դեմ պայքարելու կարողությունը եւ դանդաղեցնում է վերականգնումը, այլեւ կարող է ցիրկադային ռիթմի խանգարման հանգեցնել՝ մեծացնելով քաղցկեղի, սրտի հիվանդությունների եւ 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը:

Բժիշկը բացատրել է, որ սննդանյութերի ոչ բավարար ընդունումը եւս վնասակար է իմունային համակարգի համար։

Փորձագետը նշել է, որ սննդանյութերով հարուստ սննդակարգի լավագույն միջոցն օրական առնվազն 5 չափաբաժին միրգ եւ բանջարեղեն օգտագործելն է՝ օրգանիզմը մի շարք վիտամիններով, հանքանյութերով, ֆիտոնուտրիենտներով եւ հակաօքսիդանտներով ապահովելու համար:

Իմունային համակարգի համար հատկապես վնասակար սովորությունների թվում բժիշկը նշել է նաեւ ոչ ակտիվ, նստակյաց կենսակերպը, ալկոհոլի չարաշահումը եւ ծխելը, որոնք հղի են վտանգավոր հիվանդությունների զարգացմամբ։

Մասնագետը պարզաբանել է, որ թեեւ իմունիտետը բարձրացնող բազմաթիվ մթերքներ եւ հավելումներ կան, սակայն իմունիտետը պահպանելու լավագույն միջոցն առողջ ապրելակերպն է:

Նյութը հրապարակման պատրաստեց MedNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Ինչու՞ են կանայք դավաճանում
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը