Ազատվեք ավելորդ քաշից, կարգավորեք արյան ճնշումը, իջեցրեք արյան մեջ շաքարի մակարդակը. բուժիչ բաղադրատոմսեր

Գետնախնձորն արդեն վաղուց է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ:

Բացի այդ, այն պարունակում է շատ քիչ քանակությամբ կալորիաներ (100 գրամում ընդամենը 73 կկալ), ինչի շնորհիվ հիանալի միջոց է ավելորդ քաշից ազատվելու համար:

Այն անվտանգ է նույնիսկ մարսողական համակարգի խանգարումներ ունեցողների համար, քանի որ հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք բարելավում են մարսողական գործընթացները:

Բացի այդ, գետնախնձորը հարուստ է նաև մի շարք կարևոր վիտամիններով ու հանքանյութերով:

Այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը կարգավորում է արյան ճնշումը, ինչպես նաև սրտի և մկանների աշխատանքը:

Այս հանքանյութը նաև կարգավորում է օրգանիզմում ջրի մակարդակը և նյարդային ազդակների փոխանցումը:

Կես բաժակ գետնախնձորը պարունակում է կալիումի օրական չափաբաժնի 20%-ը:

Այն նաև պարունակում է մի շարք այլ սննդարար նյութեր, ինչպիսին են ինսուլինը, կալցիումը, երկաթը, մագնեզիումը, A, B, C և D վիտամինները, ինչպես նաև անփոխարինելի ամինաթթուներ:

Գետնախնձորը կարել է օգտագործել հում վիճակում, խաշած կամ խորոված:

Շատերը նախընտրում են պատրաստել գետնախնձորով աղցան կամ նույնիսկ ապուր:

Գետնախնձորով ապուրի բաղադրատոմսը

Բաղադրությունը.

  • գետնախնձորի 4 պալար,
  • 2 միջին չափի գազար,
  • 1 մաղադանոսի արմատը և տերևները,
  • 1 ճ.գ. ալյուր (առանց գլյուտենի),
  • 3 ճ.գ. ձիթայուղ,
  • 150 գրամ կարտոֆիլ,
  • մի պտղունց աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը.

Գազարն ու մաղադանոսը կտրատել և տապակել ձիթայուղի մեջ:

Երբ դրանք ստանան շագանակագույն երանգ, ավելացնել մի փոքր ալյուր և 1 լիտր ջուր (աղով):

Գետնախնձորը մաքրել և բաժանել խորանարդիկների, այնուհետև մնացած բանջարեղենն ավելացնել խառնուրդին և շարունակել եփել, մինչև կարտոֆիլն ու գետնախնձորը փափկեն:

Գետնախնձորով աղցանի բաղադրատոմսը

Բաղադրությունը.

  • գետնախնձորի 2 պալար,
  • 2 հատ կանաչ խնձոր,
  • 1 ճ.գ. նարնջի հյութ,
  • ձիթայուղ:

Պարտաստման եղանակը.

Խնձորներն ու գետնախնձորները կեղևազրկել, այնուհետև քերիչով մանրացնել, ավելացնել նարնջի հյութն ու ձիթայուղը, լավ խառնել և մատուցել որպես թարմ աղցան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․