Վաղուց ժամանակն է, որ հասկանաս ու շնորհակալություն հայտնես…

Կաձուո Իսիգուրոն ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող է, 2017թ. գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Նրա՝ «Օրվա մնացած մասը» վեպը 1989թ. արժանացել է հեղինակավոր Բուքերովյան մրցանակի։

Սովորաբար ժյուրին երկար է վիճում բարձր պարգևին հավանական թեկնածուներին ներկայացնելիս, սակայն Կաձուո Իսիգուրոյի գրքի վերաբերյալ որոշումը միասնական էր, ինչը բացառիկ բան էր բրիտանական այդ հեղինակավոր մրցանակի պարագայում։

Վեպն էկրանավորվեց 4 տարի անց, իսկ ֆիլմն առաջադրվեց 8 «Օսկար» մրցանակի։

Եվ այսպես՝

1. Չի կարելի ողջ կյանքում մտածել միայն այն մասին, թե ինչ կարող էր լինել։ Ժամանակն է հասկանալ, որ քո կյանքն ավելի վատը չէ, քան ուրիշներինը, և ավելի լավ է շնորհակալ լինել։

2. Ճշմարտությունը բացահայտվում է սոսկ այն ժամանակ, երբ նրան շատ պատահաբար մատնացույց են անում կողմնակի հանգամանքներ։

3. Պահը, երբ դու առաջին անգամ քեզ այդ մարդու աչքերով ես նայում, սթափեցնող է։ Դա նման է այն հայելու կողքով անցնելուն, որի կողքով դու անցել ես ամեն օր, ու հանկարծ այս պահին նրանում ինչ-որ այլ, տարօրինակ ու տագնապալի բան ես տեսնում։

4. Մարդիկ այնքան էլ տարբեր չեն։ Բանկիր լինենք, թե երաժիշտ, մենք, միևնույն է, վերջնական արդյունքում կյանքից միևնույն բանն ենք ուզում։

5. Եթե ձեզ մոտ տպավորություն է ստեղծվել, թե ձեր տարիքում դուք արդեն հասել եք կատարելության, դուք երբեք չեք հասնի այն բարձունքին, որին, անկասկած, կարող եք հասնել։

6. Երեխաները մեծանում են, բայց քիչ են փոխվում։

7. Կարելի է որքան ասես խորհրդածել շրջադարձային կետերի մասին, սակայն այդպիսի պահերը ճանաչել, բնականաբար, կարելի է միայն անցյալում, այլ ոչ՝ ներկայում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․