Հղիության 9 «ախտանշան», որոնց մասին շատերը չգիտեն

Հղիության հիմնական «ախտանշանների» (սրտխառնոց, կրծքի մեծացում, աղի սնունդ ուտելու ցանկություն, սննդակարգում սովորությունների փոփոխություններ և այլն) մասին գրեթե բոլորը գիտեն, սակայն շատերը չեն էլ կասկածում, որ միայն այս նշանները չեն, որ վկայում են հղիության մասին:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հղիության 9 նշան, որոնց մասին շատերը չգիտեն:

· Ոչ լիարժեք դաշտան. հղիությունը չի երաշխավորում, որ մոտակա դաշտանն ընդհանրապես չի լինի: Երբեմն կարող է թվալ, թե դաշտանը սկսվել է, ուստի հղիության մասին խոսք անգամ լինել չի կարող, սակայն իրականում դա արտադրությունն է, որը կարող է նկատվել հղիության շատ վաղ փուլում: Սակայն ի տարբերություն դաշտանի՝ արտադրությունը շատ քիչ քանակությամբ է, և կարող է դադարել 2-3 օրվա ընթացքում: Բեղմնավորված ձվաբջիջը 5-10 օրվա ընթացքում կպչում է արգանդի պատին և այդ ժամանակ կարող է մի փոքր արյուն արտազատվել: Սակայն այս ախտանշանը կարող է հանդիպել ոչ բոլոր հղիների մոտ, ինչպես նաև կարող է պայմանավորված չլինել հղիությամբ, ուստի հարկավոր է հետևել մյուս նշանների առկայությանը:

· Պորտից ներքև գտնվող ուղղահայաց գիծը կարող է մգանալ. մաշկի այդ հատվածն անվանվում է «սպիտակ գիծ» կամ linea alba, սակայն հղիության վաղ փուլերին հատուկ հորմոնալ տատանումները կարող են նպաստել այդ հատվածում մաշկի գույնի մգանալուն:

· Պտուկների շուրջը գտնվող մուգ շրջանակները հղիության առաջին ամսում նույնպես կարող են մգանալ և մեծանալ:

· Մգանում է այտերի գույնը. այս երևույթն անվանվում է «հղիության դիմակ» և պայմանավորված է լինում հորմոնալ փոփոխություններով: Չնայած, որ սովորաբար այս «ախտանշանն» ի հայտ է գալիս ավելի ուշ, ոմանց մոտ այն կարող է լինել հղիության վաղ փուլերում: Ծննդաբերությունից հետո մաշկի գույնը ձեռք է բերում իր սովորական երանգը:

· Արգանդի վզիկի սպազմեր. հղիությանն վաղ փուլերում հնարավոր են արգանդի վզիկի սպազմեր, ինչպես դաշտանի ժամանակ:

· Կորում է սեքսով զբաղվելու ցանկությունը. հղիության առաջին եռամսյակում սա հաճախ հանդիպող երևույթ է, չնայած, որ այն կարող է պայամանվորված լինել նաև այլ պատճառներով (օր.՝ դեպրեսիա):

· Տեսողությունը մի փոքր աղոտ է դարձել. սա շատ հազվադեպ հանդիպող երևույթ է, սակայն, այնուամենայնիվ, ոմանց հղիության ժամանակ անհանգստացնում է այս «ախտանշանը»:

· Ուժերի անբացատրելի կորուստ. հղիության ժամանակ կանանց օրգանիզմը հսկայական աշխատանք է տանում նոր կյանք ստեղծելու համար, ուստի հոգնածության զգացումը զարմանալի չէ:

· Սկզբնական շրջանում քաշը կարող է չփոխվել. առաջին շրջանում կանանց տանջում է տոքսիկոզը և իսկ ճարպերն այրվում են՝ բավարար քանակությամբ էներգիա ապահովելու համար, ուստի կանաց նույնիսկ նվազում է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․