10 ախտանշան, որ ձեր օրգանիզմը վիտամինի պակաս ունի

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն սովորաբար մեզ հուշում է դրա մասին։

zNews-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում այսպիսի խնդիրների դեպքում։

Եթե մաշկին թեփ է հայտնվել, նշանակում է՝ սննդակարգում բավարար չէ առողջ ճարպաթթուների մակարդակը։ Այս պակասը լրացնելու համար շաբաթվա ընթացքում երկու անգամ ձկնամթերք օգտագործեք։ Առողջ ճարպաթթուներ պարունակում են նաև ընդեղենն ու կտավատի սերմերը։

Մեծ քանակով ֆոլաթթու պարունակող մթերքը մազերն առողջ ու ուժեղ է դարձնում։ Դրա, ինչպես նաև՝ B խմբի վիտամինների անբավարար մակարդակի դեպքում մազերը դառնում են թույլ ու բարակ։

Սպիտակ մազերի առկայությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում պղնձի մակարդակը։ Այն կարևոր դերակատարում ունի մելանինի արտադրության գործում, որը մազերին գույն է հաղորդում։

Եթե օրգանիզմին B12 վիտամին է հարկավոր, բերանում կարող են՝ խոցանման վերքեր, մաշկին՝ ճաքեր հայտնվել։ Իրավիճակը շտկելու համար փոխեք սննդակարգը. ավելի շատ թռչնամիս, կարմիր միս և ձու կերեք։

Ձեռքերին բշտիկների առկայությունը վկայում է օրգանիզմում ցինկի ու վիտամին A-ի անբավարար մակարդակի մասին։ Այս նյութերը կենսական կարևորություն ունեն մաշկի առողջության պահպանման համար, կարևոր են վնասվածքների ապաքինման համար։

Որավայնի թթվայնության մակարդակի խախտման դեպքում կարող է խանգարվել նաև վիտամինների ու հանքանյութերի ներծծումը։

Նորմալ քնելու ֆոնին մշտական հոգնածությունը վկայում է վիտամին D-ն անբավարար մակարդակի մասին։

Եթե փոքր հարվածի դեպքում մեծ կապտուկներ են առաջանում, օրգանիզմին կարող է չբավարարել վիտամին C-ի մակարդակը։ Այս դեպքում մազանոթները կարող են թուլանալ։ Այս վիտամինով հարուստ են ելակը, բրոկոլին, մանգոն։

Ոտքերի ջղաձգումները կարող են պայմանավորված լինել մագնիումի և կալցիումի անբավարար քանակով։ Մագնիում պարունակում են դդմի սերմերը, բանանը, ավոկադոն։ Կալցիումի քանակը կօգնի լրացնել կաթնամթերքը։

Փորկապության պատճառներից մեկն օրգանիզմում բջջանյութի անբավարար քանակն է։ Սննդակարգ ներառեք ոսպ, բրոկոլի, խնձոր։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․