Առողջական ինչ խնդիրների մասին կարող են պատմել եղունգի վրա առաջացած սև բծերը

Մարդու օրգանիզմում բոլոր համակարգերը միմյանց կապված են, ուստի առողջական որևէ խնդրի դեպքում կարող են ի հայտ գալ մի շարք ախտանշաններ, որոնք կարող են առաջին հայացքից որևէ կապ չունենալ հիմնական խնդրի հետ, մինչդեռ դրանց ժամանակին ուշադրություն դարձնելը կօգնի օր առաջ ազատվել խանգարումներից։

Նման ախտանշանների շարքին կարող են դասվել եղունգների փոփոխությունները, որոնք հաճախ անտեսվում են, կամ համարվում զուտ կոսմետիկ խնդիր։

Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ եղունգների վիճակի արտասովոր փոփոխությունները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով։

Նման խնդիրների դեմ ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է դառնալ էլ ավելի լուրջ խանգարումների զարգացման պատճառ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել անգամ ամենաչնչին փոփոխությունները նկատելու դեպքում։

«Ամենակարևորի մասին» հաղորդման հաղորդավար և բժիշկ Տատյանա Շապովալենկոն aif.ru կայքի հետ զրույցում անդրադարձել է եղունգների վրա սև կետերի առաջացման խնդրին՝ նշելով դրանց հավանական պատճառները։

Մասնագետի խոսքով՝ նման բծերի առաջացումը հուշում է ներքին օրգանների աշխատանքում տեղի ունեցած լուրջ խանգարումների, այդ թվում՝ լյարդի ու երիկամների հիվանդությունների, սակավարյունության (անեմիա), շաքարային դիաբետի, կարմիր գայլախտի և սնկային ախտահարման մասին։

«Մի խումբ սև կետերի առկայությունը սովորաբար խոսում է լյարդի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, կապտավուն բծերը՝ սրտի և անոթների հիվանդությունների, վերջույթներում արյան շրջանառության խանգարումների մասին», – նշել է Շապովալենկոն՝ հավելելով, որ հստակ ախտորոշումն իմանալու համար հարկավոր է արյան և եղունգի նմուշի հետազոտություն անցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)