Որ դեպքերում է որովայնի ցավը հուշում առողջական լուրջ խնդիրների մասին

Որովայնի ցավը սովորաբար ասոցացվում է մարսողության խանգարման հետ և որպես կանոն անուշադրության է մատնվում կամ մեղմվում է ցավազրկող դեղամիջոցների օգնությամբ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այն կարող է պայմանավորված լինել մի շարք այլ խանգարումներով, որոնցից շատերի դեպքում անհապաղ միջոցներ չձեռնարկելը կարող է ճակատագրական լինել։

Բժիշկ-թերապևտ Արինա Ժիգալինան նշել է, թե առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել որովայնի ցավը։ Մասնագետի խոսքով՝ նման խնդրի պատճառ կարող են դառնալ աղեստամոքսային տրակտի բազմաթիվ օրգանների ախտաբանությունները։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն աղիների ու ստամոքսի մասին է, այլև կերակրափողի, լյարդի, լեղապարկի ու ենթաստամոքսային գեղձի, ուստի խնդիրն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել։

Բացի այդ, որովայնի ցավը կարող է պայմանավորված լինել նաև երիկամների կամ սեռական համակարգի օրգանների ախտաբանություններով, ուստի պետք չէ ուշադրությունը սևեռել միայն աղեստամոքսային տրակտի վրա։

Ժիգալինայի խոսքով՝ որոշ դեպքերում որովայնի ցավը հուշում է անհապաղ բժշկին դիմելու մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ որովայնի ցավն ուղեկցվում է քաշի կորստով, անկառավարելի սրտխառնոցով ու փսխումով, կղանքի մեջ արյան հետքերի առկայությամբ, ինչպես նաև քաշի ավելացմամբ։

Բացի այդ, մասնագետը նախազգուշացնում է, որ որովայնի ցավի պատճառ կարող է դառնալ նաև աղիներում գազերի կուտակումը, որը հաճախ է վախեցնում մարդկանց իր ինտենսիվությամբ։ Նման դեպքերում պարզապես խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել օրվա ընթացքում օգտագործված սննդին, քանի որ խնդիրը սովորաբար պայմանավորված է լինում սննդակարգով։

Փորձագետը նաև հավելվում է, որ եթե որովայնի արտասովոր ուժգին ցավն առաջին անգամն է ի հայտ գալիս, ապա ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն փորձել պարզել պատճառը տարատեսակ հետազոտությունների արդյունքների ուսումնասիրության միջոցով։ Նման դեպքերում հարկավոր է առաջին հերթին դիմել թերապևտին կամ գաստորէնտերոլոգին ու համապատասխան բուժզննում անցնել, քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․