Ախտանշաններ, որոնք հուշում են վահանագեղձի հիվանդությունների մասին

Վահանագեղձը մարդու պարանոցի առջևի հատվածում գտնվող և թիթեռի ձև ունեցող փոքրիկ օրգան է, որը մասնակցում է օրգանիզմում ընթացող բազմաթիվ կարևոր գործընթացներին։

Սա մարդու կարևորագույն օրգաններից է, որի աշխատանքի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ընդհանուր առողջական վիճակի վրա, և հենց սա է պատճառը, որ հարկավոր է ժամանակին դիմել մասնագետին ու չանտեսել խնդրի մասին հուշող ախտանշանները։

Ինչպես գրում է hronika.info կայքը՝ վկայակոչելով ամերիկացի փորձագետներին, վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին հուշող գլխավոր ախտանշանը պարանոցի հատվածի այտուցվածությունն է։ Այս ախտանշանը նաև հաճախ է ուղեկցվում կոկորդի սեղմվածության զգացումով, ձայնի խռպոտացմամբ, հազով, կլման ակտի դժվարացմամբ կամ կոկորդում գնդիկի առկայության զգացողությամբ։ Սա է պատճառը, որ նմանատիպ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել ներզատաբանին ու բուժզննում անցնել՝ անհրաժեշտության դեպքում բուժումը ժամանակին սկսելու համար։

Ավելին՝ նման այտուցվածությունը կարող է տարբեր բնույթ կրել, ուստի բավական ուշադիր լինելու դեպքում կարելի է անգամ հասկանալ՝ օրգանի որ հիվանդությունը կարող է դառնալ նման ախտանշանի պատճառ։ Օրինակ՝ հանգուցավոր խպիպի (зоб) դեպքում պարանոցի այտուցվածությունը կարող է զգալի անհամաչափ լինել, իսկ յոդի դեֆիցիտի դեպքում վահանագեղձը կարող է մեծանալ, ինչի հետևանքով խնձորակի հատվածում պարկանման ուռուցիկ հատված ի հայտ կգա։ Վահանագեղձի բորբոքային հիվանդյունների, այդ թվում նաև թիրեոդիտի դեպքում պարանոցի մաշկը կարող է կարմրել, ուստի առաջին հայացքից անկարևոր թվացող այս ախտանշանը ևս չի կարելի անտեսել։

Պարանոցի այտուցվածությունից ու կարմրությունից բացի վահանագեղձի հետ կապված խնդիրների դեպքում կարող են նկատվել նաև մի շարք այլ ախտանշաններ, որոնք ժամանակին նկատելը ևս շատ կարևոր է։ Այս ախտանշանների շարքին կարող են դասվել հոգնածությունն ու թուլությունը, մշտապես նորմայից արագ անոթազարկը, մաշկի չորությունն ու եղունգների փխրունությունը, քաշի կտրուկ տատանումները, ստամոքսի աշխատանքի հետ կապված խնդիրները, հիշողության խանգարումները, մկանային ցավերն ու ջղաձգումները, ուստի այս ախտանշանները նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու համար։

Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում վահանգեղձի հիվանդություններով, ուստի անհանգստանալու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։ Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․