Ահա թե ինչ պայմաններում են ծննդաբերում շվեյցարուհիները (Photo)

Եթե ձեզ թվաց, թե սա լուսանկար է ինչ-որ հանգստյան տնից կամ հյուրանոցից, ապա ասեմ՝ սա ծնարան է շվեյցարական ծննդատներից մեկում։

Ինչ-ինչ, բայց կարմիր ջակուզի ծնարանում իրոք անսպասելի էր:

Ծննդկանը կարող է այստեղ անցկացնել կծկումների ողջ փուլերը:

Ջուրը կթուլացնի մկաններն, ու ցավն ավելի տանելի կդառնա: Գնդակը ևս այդ նպատակի համար է:

Ծննդկանի ցանկությամբ երեխայի ծնվելը բժիշկները կարող են կազմակերպել հենց ջրի մեջ: Իսկ եթե չկա նման ցանկություն, ապա ծննդալուծումը կազմակերպվում է ահա այս բազկաթոռ-մահճակալի վրա:

Այն բարձրանում ու իջնում է, պտտվում ու ճկվում է, կարճ ասած՝ ում ինչպես հարմար է: Իսկ ահա թե ինչ տեսք ունի ծնարանն այլ դիտակետից: Իսկական տնային մթնոլորտ է, այդպես չէ՞…

Հիվանդասենյակը

Զուգահեռ տեղավորված երկու մահճակալները ոչ թե երկու ծննդկանների համար են, այլ ծննդկանի ու նրա ամուսնու: Պարզվում է՝ Շվեյցարիայում ապագա հայրիկներն իրենց կանանց հետ մնում են ոչ միայն ծննդաբերության պահին, այլ նաև դրանից հետո՝ կնոջ՝ հիվանդանոցում մնալու ողջ ընթացքում:

Սա նորածնի օրորոցն է, որի մեջ փոքրիկի համար ծննդատան պատրաստած նվերներն են: Փոքրիկի նվերներն են նաև բարուրասեղանի վրա դրված բոլոր հագուստները:

Հիվանդասենյակի սեղանին մենյուն է՝ նոր ծննդաբերած կնոջ համար թույլատրելի ճաշացանկով: Մենյուն նաև գինի է ընդգրկում:

Ի՞նչ են ուտում Շվեյցարիայում նոր ծննդաբերած կանայք՝ պատմում է մենյուն:

Կարևոր դիտարկում․ այս բոլոր սենյակները, պայմաններն ու հնարավորությունները նախատեսված են մեկ ծննդկանի համար, և ամբողջը միասին կոչվում է «մեկ հիվանդասենյակ»:

Սա էլ՝ տեսարան պատուհանից։

Կարճ ասած՝ ոչ թե ծննդատուն, այլ իսկական դրախտավայր:

ՀԳ. Ասում են՝ Հայաստանն ու Շվեյցարիան բնությամբ շատ նման են: Երանի մի օր էլ կենսամակարդակով ու սոցիալական ապահովվածությամբ համեմատվեն մեր երկիրն ու Շվեյցարիան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․