«Պարոն 5%». ինչպե՞ս Գալուստ Գյուլբենկյանը հայտնվեց նավթային մագնատների կողքին

Գալուստ Գյուլբենկյանի գործունեությանը շատերս ենք ծանոթ:

Այսօր նրա անունը, նույնպես նշվում է մի շարք նավթային մագնատների կողքին, ինչպիսիք են Ռոկֆելեր, Արմանդ և Ժան Պոլ Գետտի:

Հայ գործարարը, իր խելացի քաղաքականության շնորհիվ կարողացավ մեծ հարստություն դիզել:

Խոսակցություններն ասում են, որ նա եղել է ժամանակի առաջին հայ միլիարդատերը:

Գալուստը շատ տաղանդաոր էր և կարողանում էր խոսել 8 լեզվով:

Նա տիպիկ հայ էր, քանի որ նրա համար առաջնայինը իր ընտանիքն էր հոտ՝ գումարը:

Գյուլբենկյանը արմատներով Թբիլիսի քաղաքից է: Ընտանիքը այդ քաղաքում հայտնի, հարուստ առևտրական էր: Սակայն երկար չեն մնում այնտեղ և տեղափոխվում են Պոլիս, որտեղ էլ ծնվում է Գալուստ Գյուլբենկյանը:

Գալուստը մեծ հետաքրքրություն ուներ ֆիզիկայի, ճարտարագիտության նկատմամբ և մտադրված էր հետազոտական աշխատանքներով զբաղվել, սակայն հայրը համոզում է նրան, որպեսզի չզբաղվի դրանով։ Քսան տարեկանում հոր ցանկությամբ, մեկնում է Բաքու նավթաշխարհի մարդկանց հետ ծանոթանալու և իր գիտելիքները հարստացնելու համար։ Ճամփորդության արդյունքում նա գրում է Նավթը էներգիայի աղբյուր ուսումնասիրությունը, որը տպագրվում է Փարիզի հեղինակավոր Revue des Deux Mondes (Երկու աշխարհամասերի անձնագիր) ամսագրում։ Հետագայում նա իր մտահղացումները շարադրում է Անդրկովկասը և Ապշերոնի թերակղզին, ճամփորդական հուշերձեռնարկում։

1892 թվականին Գյուլբենկյանը Լոնդոնում ամուսնանում է Նվարդ Եսայանի հետ։ Նվարդը նույնպես Կեսարիայից էր և սերում էր շատ հարուստ և ազնվական հայ տոհմից։ Նրանք երկու երեխա ունեցան՝ Նուբար Սարգիսը և Ռիտա Սիրվարդը։

Նավթարդյունաբերության մեջ իր առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարում է մեկ այլ հանրահայտ նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Պոլսում գտնվող նավթի գրասենյակում։ Որոշ ժամանակ անց Գյուլբենկյանի ընտանիքը մեկնում է Անգլիա։ Լոնդոնում Գյուլբենկյանը արտոնագիր է ստանում և հիմնում նավթային իր գրասենյակը։ Նա Լոնդոնում Թուրքիայի և Պարսկաստանի դեսպանատների՝ նավթի գծով տնտեսական խորհրդականն էր։ Գիտելիքների մեծ պաշարը և փորձը Գալուստին հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակում դառնալ խոշոր ձեռնարկատեր։

Ինչո՞վ է մեր ազգակիցը հանճարեղ

Առաջին հերթին նա նշանակվում է Օսմանյան կասրության դեսպանը Փարիզում և Լոնդոնում միաժամանակ: Բրիտանական քաղաքցիությունը, լավ պաշտոնը նրան տալիս էին մեծ ազդեցություն: Նա առաջինն էր, ով նկատեց Միջին Արևելքի նավթը: Նրան շատ հաճախ ասում էին աշխարհի քաղաքացի, քանի որ երկաքաքացիություն ուներ, գործունեություն էր ծավալում Եվրոպայում, ապրում էր Փարիզում, և հիանալի կապող օղակ էր Արևելքի և Եվրոպայի միջև:

Նա նաև հայտնի է, որպես «Պարոն 5 %» անունով: Այս անվան տակ կա մի պատմություն: 1912 թվականին նրա շնորհիվ ստողծվում է Թուրքական նավթային ընկերությունը, որի 35 %-ը պատկանում էր թորքիայի ազգային բանակին, 25%-ը՝ Royal-Dutch Shell-ին, 25%-ը Deutche Bank-ին, իսկ 15%-ը՝ Գալուստին:

Անգլիան չի համակերպվում այս մտքի հետ և նոր պայամանագիր է կնքվում: Turkish Petroleum Company-ի բաժնետոմսերի 50% անցնում է Anglo-Persian Oil Compani-ին, իսկ մնացած 25% անցնում են մնացած գործընկերներին: Սակայն այդ գործընկերներից յուրաքանչյուրը 2.5% տալիս է Գյուլբենկյանին, ինչն էլ նրան հավիտյան է մնում: Ասյտեղից էլ նա ստանում է «Պարոն 5%» անվանումը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․