Չարորակ հիվանդությունների ճնշող մեծամասնությունն ասոցացվում են մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ) վարակվելու հետ։
Այս մասին, ինչպես գրում է medikforum.ru կայքը, ասել է ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
Այս վիրուսով վարակվելու մասին հուշող արտաքին դրսևորումներն են լինում մաշկին առաջացած նորագոյացությունները՝ պապիլոմաները, որոնք հաճախ անուշադրության են մատնվում։
Ինչպես նշում է բժիշկ Մյասնիկովը, գոյություն ունի այս վիրուսի երկու տեսակ՝ 16 տեսակն ու 18 թեսակը, որոնք էլ հենց պատճառ են հանդիսանում քաղցկեղի բոլոր դեպքերի 70 տոկոսի զարգացման համար։
![]()
Մասնագետը հիշեցրել է, թե քաղցկեղի որ տեսակների զարգացմանը կարող է հանգեցնել մարդու պապիլոմավիրուսով վարակվելը։
Նրա խոսքով՝ քաղցկեղի այդ տեսակների շարքին են դասվում արգանդի վզիկի քաղցկեղը, առնանդամի քաղցկեղը, հետանցքի քաղցկեղը, կոկորդի քաղցկեղը և այլն։
Բացի այդ, Մյասնիկովը նաև նշել է այս վտանգավոր վիրուսից պաշտպանվելու ամենապարզ միջոցը՝ պատվաստումը։

Ինչպես ընդգծել է մասնագետը՝ ընդամենը մեկ պատվաստումը կարող է պաշտպանել մարդու պապիլոմավիրուսի 9 տեսակից, այդ թվում նաև այն տեսակներից, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը։
Ընդ որում՝ պատվաստումները հարկավոր է անցկացնել 9-30 տարեկանների շրջանում։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
