8 վարժություն՝ առաձգական և պիրկ կրծքի համար. արդյունքը սպասեցնել չի տա

zNews-ը ներկայացնում է մի քանի արդյունավետ վարժություն պիրկ և առաձգական կուրծք ունենալու համար:

Գնդակը պահեք կրծքի մակարդակով, արմունկները՝ հատակին զուգահեռ, սկսեք այն սեղմել:

Այս վարժության համար գլխավորն ուղղահայաց դիրքում լինելն է, սեղմումներ արեք և խորը շնչեք:

Օրական 40 րոպեն բավարար կլինի տարբերությունը տեսնելու և արդյունքները զգալու համար:

Վարժությունների համալիր՝

Դրա համար կպահանջվի՝

  • Հարթ մակերևույթ
  • Յոգայի գորգ
  • Մեկ զույգ ծանրություն

1. Պառկեք մեջքի վրա, ոտքրեը ծալեք ծնկների մասում: Ծանրոցները վերցրեք ձեռքերը և ձգեք ձեր առաջ: Ձեռքերն արմունկների մասում ծալելով՝ ծանրոցներն այնպես իջեցրեք դեպի կուրծքը, որպեսզի արմունկներն ուղղահայաց լինեն մարմնի նկատմամբ: Հետո դանդաղ ուղղեք ձեռքերը:

2. Առաջ խոնարհվեք և մի քիչ ծալեք ծնկները: Ձեռքերն իջեցրեք ձեր ուսերի գծով: Ծանրոցները բարձրացրեք դեպի ազդրերը, հետո դանդաղ վերադարձրեք ելման դիրք՝ այդ ընթացքում արմունկները սահեցնելով մարմնի երկայնքով:

3. Վարժությունը կատարեք №1-ի նման, բայց հատակի նկատմամբ մի քիչ բարձրացված ոտքերով: Այդ դեպքում բացի կրծքի մկաններից՝ կաշխատեն նաև փորի մկանները:

4. №2 վարժության նման, բայց արմունկները կողքեր տարածեք: Մի մոռացեք ծալել ծնկները:

5. Այս վարժության համար կարող եք մեկ ծանրություն օգտագործել: Պառկեք մեջքի վրա և երկու ձեռքերը ձգեք գլխի վերևում: Ձեռքերը մեկնած վիճակում ծանրությունը բարձրացրեք կրծքի մակարդակով, հետո ձեռքերը դանդաղ իջեցրեք ելման դիրք:

6. Ծանրությունները պահեք ուսերի մակարդակով, արմունկները՝ մարմնին զուգահեռ: Ձեռքերը բարձրացրեք գլխից վեր, այդ ընթացքում աշխատեք դրանք կողքեր չտարածել: Դանդաղ ելման դիրք վերադարձեք:

7. Այս վարժությունը հավասարակշռության լավ զգացում կպահանջի, բայց մի վախեցեք, կարող է միանգամից չստացվել: Մի ոտքի վրա կանգնած՝ առաջ խոնարհվեք և միաժամանակ երկրորդ ոտքը հետ ձգեք: Ոտքերը հերթագայեք:

8. Պառկած ձգումները լավագույն վարժությունն են կրծքի համար: Ավելի հեշտ է դրանք ծնկներից անել: Աշխատեք մեկ մոտեցման համար քանակն ավելացնել:

Մարզումը սկսեք 4 մոտեցումից 12 անգամ կրկնելով յուրաքանչյուրը: Մի վարժությունը պետք է 3-5 վայրկյան տևի՝ ներառյալ ներշնչումը և արտաշնչումը այն կատարելու ընթացքում:

Ձգվեք, խորը շնչեք, գլխավորը՝ մի հյուծեք ձեզ: Եթե վարժությունները դժվար է ամեն օր անել, օրումեջ կամ երկու օրը մեկ արեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները