Անսպասելի ախտանշաններ, որոնք կարող են հուշել վահանագեղձի հիվանդությունների մասին

Վահանագեղձը մարդու պարանոցի առջևի հատվածում գտնվող և թիթեռի ձև ունեցող փոքրիկ օրգան է, որը մասնակցում է օրգանիզմում ընթացող բազմաթիվ կարևոր գործընթացներին։

Սա մարդու կարևորագույն օրգաններից է, որի աշխատանքի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ընդհանուր առողջական վիճակի վրա, և հենց սա է պատճառը, որ հարկավոր է ժամանակին դիմել մասնագետին ու չանտեսել խնդրի մասին հուշող ախտանշանները։

Ներզատաբան Օքսանա Գիզինգերը «Известия»-ի հետ զրույցում ներկայացրել է վահանագեղձի աշխատանքի խանգարման մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնք ժամանակին նկատելը թույլ կտա խուսափել հետագա բարդացումներից։ Մասնագետի խոսքով՝ նման խանգարումների ախտանշան կարող են լինել տրամադրության կտրուկ տատանումները, քաշի կորուստը կամ քաշի ավելացումը, դողը կամ առատ քրտնարտադրությունը, մաշկի չորությունն ու մազերի կորուստը, իսկ կանանց դեպքում նաև դաշտանային ցիկլի խանգարումը։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն ախտանշանները, որոնց շատերը հաճախ անգամ ուշադրություն չեն դարձնում։

«Հաճախ այնպիսի ոչ ստանդարտ ախտանշանները, ինչպիսին են մաշկի չորությունն ու մազաթափությունը, վերագրվում են տարիքային փոփոխությունները։ Բացի այդ, հիպոթիրեոզը հաճախ դրսևորվում է նաև դեպրեսիվ վիճակներով ու սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարումներով», – նշել է մասնագետը։

Ինչպես շեշտել է բժիշկը, աուտուիմունային հիվանդությունները հատկապես վտանգավոր են հղիության ընթացքում, ուստի հորմոնալ ֆոնը հարկավոր է կարգի բերել դեռ հղիության պլանավորման ընթացքում ու պահպանել դրանց բալանսը ծննդաբերությունից հետո։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․