Ցավի յոթ տեսակ, որոնց պատճառը սթրեսն է

Քրոնիկ սթրեսը մարդու ամենավատ թշնամիներից է:

Այն ազդում է ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա:

zNews-ը ներկայացրել է ցավի 7 տեսակ, որոնց պատճառը սթրեսն է:

Լարվածության գլխացավ

Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում: Այս դեպքում գլխացավը բնորոշվում է սեղմող կամ ճնշող ցավով գլխի, ճակատի, ծոծրակի հատվածներում: Կարող է ուղեկցվել լույսի և ձայնի նկատմամբ գերզգայունությամբ, կենտրոնանալու դժվարությամբ, ախորժակի անկմամբ:

Ցավ կրծքավանդակում

Քրոնիկ սթրեսը «կանաչ լույս» է վառում աթերոսկլերոզի համար, որն իր հերթին՝ վաղ թե ուշ հանգեցնում է անոթների, սրտի իշեմիկ հիվանդությունների, ինսուլտի: Բացի այդ՝ սթրեսը կարող է հանգեցնել նաև զարկերակային ճնշման բարձրացման: Սթրեսի հետևանքով կրծքավանդակում առաջացող ցավը կարող է չանցնել նույնիսկ դեղամիջոցներ ընդունելու դեպքում, տևել նույնիսկ մի քանի օր: Հիվանդը կարող է շնչելու դժվարություններ ունենալ, ուժեղ հոգնածություն, տագնապայնության, անհանգստության զգացում ունենալ:

Աղեստամոքսային տրակտի խնդիրներ

Գաստրիտ, խոց, քրոնիկ հիվանդություններ… սրանք ընդամենը խնդիրների մի մասն են, որոնք կարող են զարգանալ քրոնիկ սթրեսի հետևանքով: Օրգանիզմը, որն ապրում է մշտական լարվածության պայմաններում, հրաժարվում է ճիշտ մշակել սնունդը՝ առաջացնելով ցավեր որովայնի հատվածում:

Ցավ իրանի, ուսերի հատվածում

Այս հատվածն առավել խոցելի է սթրեսի համար: Քրոնիկ սթրեսի հետևանքով իրանի մկանները մշտապես գերլարված են, ինչի հետևանքով սեղմում են նյարդերն ու անոթները՝ խոչընդոտելով արյան նորմալ հոսքը, առաջացնելով մկանային սպազմ:

Մեջքի ցավ

Մկանների լարվածության հետևանքով կարող է ցավել նաև մեջքը: Որոշ հետազոտողներ պնդում են, որ այն առավել հաճախ նկատվում է մարդկանց շրջանում, ովքեր հեշտությամբ են նյարդայնանում, քննադատում իրենց, ովքեր պերֆեկցիոնիստ են, նպատակասլաց, կարգապահ և պատասխանատու:

Ցավ ազդրերում

Սա այդքան էլ հաճախ չի հանդիպում: Այս դեպքում ցավը կարող է ուղեկցվել նաև կաշկանդվածության զգացմամբ: Հիվանդը թուլություն, քրոնիկ հոգնածություն է զգում, երբեմն նկատվում է նաև ախորժակի անկում, ջերմության բարձրացում:

Ցավ ծնկներում

Պսիխոմատիկայի մասնագետները պնդում են, որ ծնկների հետ կապված խնդիրներ ունենում են մարդիկ, ովքեր զգում են շրջապատի ճնշումը, կյանքում հենարանի և մտերիմների աջակցության կարիքն ունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․