Ուշադրություն. 7 նշան, որ նյութափոխանակությունը խանգարված է

Աղիների ճիշտ աշխատանքը չափազանց կարևոր է օրգանիզմի կենսագործունեության համար:

Աղիների հետ կապված խնդիրները հաճախ են կապում սնունդը չմարսելու, ճարպոտ, ծանր մթերք օգտագործելու, սխալ ապրելակերպի հետ:

Սակայն հարկավոր է ուշադիր լինել, քանի որ որոշ ախտանշաններ կարող են վկայել աղիների աշխատանքի խանգարման մասին:

Ցավ որովայնում: Հարկավոր է դիմել մասնագետի, եթե ցավը կենտրոնացած է որովայնի վերին հատվածում, իսկ գազերը լուրջ անհարմարություն են պատճառում: Սկզբում ցավը կարող է թույլ լինել, սակայն աստիճանաբար ուժեղանալ և լուրջ անհանգստություն պատճառել: Որպես կանոն՝ այս նշանը չի անհետանում 2 ժամվա ընթացքում, բայց ցավը թուլանում է դեֆեկացիայից հետո: Ցավը կարող է առաջանալ նաև սնվելուց հետո, ուղեկցվել զուգարան գնալու ցանկությամբ:

Աղիների աշխատանքի խանգարում: Փորկապություն, դիարեա… խնդիրներ, որոնք կարող են ուղեկցվել որովայնի փքվածությամբ, մեծ քանակով գազերի առաջացմամբ: Այս խնդիրների հետևանքով հիվանդին կարող է թվալ, թե աղիներն ամբողջությամբ չեն դատարկվել: Արտաթորանքում կարող է լորձ նկատվել:

Նյութափոխանակության խանգարումներ: Հաճախակի սրտխառնոցը և փսխումը կարող են վկայել աղիների աշխատանքի հետ կապված խնդիրների մասին: Դրանք կարող են ուղեկցվել կրծքերում ցավի զգացմամբ: Հարկավոր է ուշադիր լինել, երբ սնունդ ընդունելուց հետո կրկին ուտելու ցանկություն է առաջանում, հագեցածության զգացում չի նկատվում:

Համապատասխան մասնագետը կօգնի հասկանալ աղիների աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառը: Այդ խնդիրների զգալի մասը հնարավոր է լուծել՝ ազատվելով սթրեսից և հետևելով առողջ սննդակարգի կանոններին: Հարկավոր է նաև բացառել քաղցկեղի առկայությունը: Կայքը ներկայացրել է, թե որ նշանները կարող են վկայել այդ խնդրի մասին:

Ջղաձգումներ որովայնում: Այս խնդիրը մեծամասամբ չափից շատ ուտելու հետևանք է: Եթե այն երկար ժամանակ չի անցնում, ուղեկցվում է այլ նշաններով, դառնում ավելի ինտենսիվ, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը:

Հոգնածություն: Իհարկե, հոգնածության զգացումը նորմալ է, սակայն հարկավոր է զգուշանալ, եթե այդ զգացումը չի անցնում նույնիսկ անհրաժեշտ չափով քնելուց, հանգստանալուց հետո: Այս դեպքում հոգնածությունը հաճախ ուղեկցվում է քնկոտությամբ, ուժերի բացակայությամբ, հյուծվածությամբ:

Քաշի անբացատրելի կորուստ: Եթե սննդակարգում ոչինչ չի փոխվել, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի ավելացել, սակայն շարունակում եք քաշ կորցնել, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Կես տարվա ընթացքում քաշի՝ նույնիսկ 5 տոկոս կորուստը կարող է վկայել այն մասին, որ առկա են նյութափոխանակության, էնդոկրին և այլ համակարգերի հետ կապված խնդիրներ:

Արտաթորանքի արտաքին տեսքի փոփոխություն: Արյան հետքերը, արտաթորանքի գույնի, բաղադրության, չափերի փոփոխությունները ևս կարող են վկայել աղիների խնդրի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)