10 նախազգուշացնող նշան, որ ձեր արյան մեջ խոլեստերինի մակարդակը շատ բարձր է․ մի՛ արհամարհեք դրանք

Խոլեստերինի բարձր մակարդակը վտանգավոր է առողջության համար, քանի որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հիմնական գործոններից մեկն է:

Խնդիրն այն է, որ մարդկանց մեծ մասը չի էլ կասկածում, որ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը բարձ է:

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է ուշադիր լինել և սովորել ճանաչել նշանները, որոնք վկայում են այս խնդրի մասին:

Ծանրության զգացում: Անոթներում վատ խոլեստերինի կուտակումը կարող է հանգեցնել որովայնում ծանրության զգացման: Լիպիդները խոչընդոտում են նյութափոխանակության պրոցեսների ակտիվությանը, բացասաբար ազդում դրա վրա, հատկապես, եթե մեծ քանակով ճարպոտ մթերք եք օգտագործում:

Տեսողության հետ կապված խնդիրներ: Խոլեստերինի բարձր մակարդակը հանգեցնում է արյան շրջանառության խանգարման, ինչն իր հերթին՝ կարող է տեսողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Մարդիկ, ում օրգանիզմում խոլեստերինի մակարդակը բարձր է, հաճախ են բողոքում աչքերում գրգռվածությունից, տեսողության մթագնումից, երբեմն նկատվում է դեղնություն աչքերում:

Գլխապտույտ, գլխացավ: Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում զարկերակներում կարող են գոյացություններ առաջանալ, որոնք խոչընդոտում են արյան նորմալ շրջանառությանը: Արդյունքում՝ նկատվում է գլխապտույտ, գլխացավ, հավասարակշռության կոորդինացիայի կորուստ:

Բորբոքում վերջույթներում: Զարկերակներում լիպիդների ավելորդ քանակը կարող է արտահայտվել վերջույթներում բորբոքային պրոցեսների ակտիվացմամբ: Դրա հետևանքով կարող են նկատվել ծակոցներ, թմրածություն: Ճարպը խոչընդոտում է արյան նորմալ շրջանառությանը, բջիջներին թթվածին հասցնելուն, ինչի հետևանքով տուժում են մկաններն ու հոդերը:

Տհաճ հոտ բերանից: Մարդկանց մեծ մասը, ում արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, չեն կարողանում ազատվել բերանի տհաճ հոտից, նույնիսկ ճիշտ հիգիենայի դեպքում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ խոլեստերինի բարձր մակարդակը խանգարում է նյութափոխանակությանը, ինչը հանգեցնում է լյարդի ֆունկցիայի, թքի pH-ի փոփոխության:

Ցավ կրծքավանդակում: Եթե նույնիսկ կրծքավանդակում ցավը շատ զգալի չէ, այն չի կարելի անուշադրության մատնել: Այս ախտանշանը կարող է կապված ,ինել մի շարք խնդիրների, այդ թվում՝ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի հետ: Արյուն մատակարարելը սրտի համար դժվարանում է, ինչի արդյունքում զարգանում է հիպերտոնիա:

Հոգնածություն, թուլություն: Հոգնածության զգացման վրա կարող են ազդել մի շարք գործոններ, այդ թվում՝ քրոնիկ հիվանդություններ, սննդարար նյութերի անբավարար քանակ, չափազանց ֆիզիկական ակտիվություն, ոչ բավարար քուն: Եթե այս խնդիրը պարբերական է դառնում, և չկա ակնհայտ պատճառ, փորձեք ստուգել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Փորկապություն: Սա քրոնիկ խնդիր է, որն առաջանում է աղիների աշխատանքի փոփոխության հետևանքով: Ու թեև այն դեպքերի մեծամասնությունում առաջանում է սխալ սնվելու և նյութափոխանակության հետ կապված խնդիրների պատճառով, այն կարող է խոլեստերինի բարձր մակարդակի հետևանք լինել:

Որոշակի մթերք յուրացնելու անկարողություն: Խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով առաջացող նյութափոխանակության խնդիրները կարող են ուղեկցվել որոշակի մթերք յուրացնելու անկարողությամբ: Անոթներում ճարպերի կուտակումը հանգեցնում է որովայնում ծանրության զգացման, բորբոքման, հատկապես՝ ճարպոտ և կծու մթերքի օգտագործման դեպքում: Հատկապես դժվարությամբ է յուրացվում հետևյալ մթերքը.

  • կարմիր միս
  • կաթնամթերք
  • ռաֆինացված ալյուր:

Մաշկային խնդիրներ: Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում կարող են նկատվել մի շարք մաշկային խնդիրներ, այդ թվում՝ կարմիր հետքերի առկայություն, գրգռվածություն, քոր, ակկե:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)