Ֆիբրոմիալգիա. 10 նշան, որոնք հարկավոր չէ անուշադրության մատնել

Ֆիբրոմիալգիան արտահայտվում է մկանների և հոդերի զգայունությամբ, ցավով:

Հիվանդությունն ուղեկցվում է հոգնածությամբ, նյութափոխանակության խանգարումներով, մշտական գլխացավերով, վերջույթներում ծակոցների զգացմամբ:

Մասնագետներն առանձնացնում են մի քանի գործոններ, որոնք կարող են մեծացնել հիվանդության զարգացման հավանականությունը՝ գենետիկ նախատրամադրվածություն, նստակյաց կենսակերպ, որոշ հիվանդություններ:

Ու թեև հիվանդների շրջանում այն տարբեր կերպ է արտահայտվում, կարելի է առանձնացնել որոշ նշաններ:

Խնդիրն այն է, որ ֆիբրոմիալգիան հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ, իսկ ժամանակին չախտորոշելու և բուժում չստանալու դեպքում կարող են բարդություններ զարգանալ:

Մկանային ցավեր: Այս զգացումը հատկապես սրվում է արթնանալուց հետո: Դա նման է զգացողությանը, որն ունենում են արթրիտով տառապող մարդիկ, քանի որ այն լրջորեն ազդում է շարժումների վրա:

Ուշադրության կենտրոնացման խնդիրներ: Ֆիբրոմիալգիայի դեպքում կարող են նկատվել կենտրոնանալու դժվարություններ և խնդիրներ հիշողության հետ: Հիվանդը պարզապես չի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա:

Հոգնածության զգացում: Քրոնիկական հոգնածություն՝ ևս մեկ խնդիր, որին բախվում են ֆիբրոմիալգիայով տառապող մարդիկ: Հիվանդները գանգատվում են մարմնի ծանրությունից, որը, գումարվելով սթրեսի հետ, հաճախ խանգարում է կատարել առօրյա աշխատանքը: Արդյունքում՝ նույնիսկ փոքր աշխատանք կատարելուց կամ հանգստից հետո մարդը հոգնածություն է զգում:

Ցավ ամբողջ մարմնում: Ցավի ինտենսիվությունն ու ուժգնությունը կարող են տարբերվել և զգացվել ամբողջ մարմնում: Հիվանդությունը բացասաբար է անդրադառնում մկանների, աճառների առողջության վրա, իսկ դրա զարգացման դեպքում ցավն ավելի ինտենսիվ է դառնում, և նույնիսկ ցավազրկողներն ազդեցություն չեն ունենում:

Վատ քուն: Վերը նշված ֆիզիկական և հոգեբանական խնդիրներն ազդում են քնի որակի վրա: Բացի այդ՝ ցավերը կարող են ուժեղանալ գիշերային ժամերին, ինչը կարող է քնի ընդհատման պաճառ դառնալ:

Թմրածություն և ծակոցներ: Ֆիբրոմիալգիայի դեպքում կարող են նկատվել վերջույթների թմրածություն, ինչպես նաև ծակոցներ: Այս զգացողություններն առավել սրվում են գիշերային ժամերին, ինչպես նաև՝ երկար ժամանակ նույն դիրքում մնալիս:

Նյութափոխանակության խնդիրներ: Բորբոքային գործընթացները, որոնք առաջանում են ֆիբրոմիալգիայի հետևանքով, հաճախ ուղեցկվում են նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներով: Ախտանշանները նման են գրգռված աղու համախտանիշի նշաններին: Հիվանդների մեծ մասը բողոքում է որովայնում ցավից, մեծ քանակով գազերի կուտակումից, ռեֆլյուքսից:

Ալերգիա: Ֆիբրոմիալիգիայով տառապող մարդիկ հաճախ բախվում են նաև ալերգիկ ռեակցիաների: Նրանք գերզգայուն են դառնում, կարող են լուրջ անհարմարություն զգալ աղմուկի և աղտոտվածության պատճառով: Մարմինը բացասաբար է արձագանքում վառ լույսին, բարձր ձայներին, քիմիական նյութերի հոտին:

Զգայունություն ջերմաստիճանի հանդեպ: Օրգանիզմում մշտական փոփոխությունների հետևանքով, որոնք կապված են բորբոքային պրոցեսների հետ, նկատվում են մարմնի ջերմաստիճանի կարգավորման խնդիրներ: Ջերմաստիճանի կտրուկ անկումները բացասաբար են անդրադառնում նրանց ինքնազգացողության վրա:

Դեպրեսիա: Ֆիբրոմիալգիայով տառապող մարդիկ հաճախ են բախվում հոգեբանական խնդիրների, որոնք մյուս ախտանշանների զարգացման հետևանքով սրվում են: Հիվանդությունը բավական լուրջ ազդեցություն է ունենում կյանքի որակի վրա, բազմաթիվ սահմափակումների պատճառով առաջանում են տրամադրության անկումներ, տխրության, ճնշվածության զգացում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)