Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման 7 հիմնական սկզբունքները

Երիտասարդ աղջիկների մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկն էականորեն ցածր է, քան տարիքով ավելի մեծ կանանց մոտ, բայց եթե հայտնաբերվում է, այն շատ արագ ու ագրեսիվ է զարգանում:

Սակայն առողջ կենսակերպը կարող է օգնել կանխել հիվանդությունը:

Ստորև ներկայացնում ենք դրա գլխավոր սկզբունքները:

1. Պահպանեք առողջ քաշը

Ավելորդ քաշը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը ու նվազեցնում է հիվանդության դեպքում հաջող բուժման հավանականությունը:

2. Մարզվեք

Դուք պետք է օրական ամենաքիչը մեկ ժամ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենաք: Դա ամրապնդում է իմունային համակարգը, կանխում է ճարպակալումն ու նվազեցնում էստրոգենի ու ինսուլինի մակարդակն արյան մեջ:

3. Ալկոհոլ քիչ օգտագործեք

Սպիրտային խմիչքների օրական մի քանի բաժակը 21%-ով մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Գինու փոխարեն՝ ավելի լավ է խաղող կերեք. Նրա կեղևի մեջ պարունակվող նյութն իջեցնում է էստրոգենի մակարդակը:

4. Շատ բանջարեղեն կերեք

Կերեք հատկապես կաղամբի տարբեր տեսակներ: Դրանց մեջ պարունակվում է սուլֆորաֆան, ինչը, համաձայն գիտնականների հետազոտությունների՝ խոչընդոտում է քաղցկեղային բջիջների  բազմացմանը: Ի դեպ, ավելի լավ է բանջարեղենն ուտել հում վիճակում:

5. Իմացեք ձեր ընտանիքի հիվանդությունների պատմությունը

Եթե ձեր մայրիկը տառապել է քաղցկեղով, ապա ձեր ռիսկերը կրկնապատկվում են: Եթե քաղցկեղ ունեցել են 2 բարեկամներ, ռիսկերը հնգապատկվում են:

6. Ստուգվեք

Տարին մեկ անգամ պարտադիր գինեկոլոգի խորհրդատվություն ստացեք: 40-ից հետո պետք է ամեն տարի անցնել մամոգրաֆիկ հետազոտություն: Եթե գտնվում եք ռիսկի գոտում, ապա պետք է ստուգվել սկսեք 30-ից հետո, այսինքն՝ այն տարիքում, որում քաղցկեղ է հայտնաբերվել բարեկամների մոտ:

7. Մտածեք գենետիկ հետազոտության մասին

Այդպիսի հետազոտություն արել է, օրինակ, Անջելինա Ջոլին, որ իմանա իր ռիսկերը, այդ թվում՝ նաև ձվարանների քաղցկեղի վերաբերյալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)