Ի՞նչը կարող է վտանգի տակ դնել երջանիկ ամուսնությունը

Մարդիկ, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել, պետք է պատրաստ լինեն հանդիպել բազմաթիվ խոչընդոտների։

Երջանիկ հարաբերությունները կարող են խարխլվել, եթե զույգերի միջեւ չկա փոխադարձ վստահություն եւ համաձայնություն։

Սակայն սա խնդրի մակերեսային կողմն է։

Իրական պատճառները ավելի խորն են թաքնված։

1. Մարդիկ փոխվում են

Մենք ամուսնանում ենք մեկի հետ, ով իսկապես դուր է գալիս մեզ։ Սակայն ժամանակի ընթացքում բոլորը փոխվում են եւ պետք է պատրաստ լինել դրան։ Դրա համար հարկավոր է միասին ու համահունչ զարգանալ, որպեսզի զույգի ներդաշնակությունը չկորչի կամ դրականորեն փոխվի։

2. Միայնակ մնալուց չես փախչի

Ամեն մարդ միայնակ մնալու անտեղի ու անիմաստ վախ ունի։ Իրականում մեզանից յուրաքանչյուրը միայնակ է. մենք միայնակ ծնվում, միայնակ մահանում ենք։ Ամուսնանալով  դուք չեք խուսափում միայնակ մնալուց։ Հետեւաբար, ցանկացած մարդ պետք է ինքնուրույն ու անկախ լինի եւ կարողանա հոգ տանել իր մասին։

3. Բարդույթներ

Ձեզ անհանգստացնող ամեն ինչ, ձեր ներսում է։ Ոչ մեկը բարդույթներ չի ստեղծում ձեզ համար կամ խորացնում դրանք։ Այս ամենի մեղավորը հենց դուք եք։ Ուստի, առաջին հերթին պետք է ճանաչեք ձեզ, հասկանաք, թե ինչն է բացասաբար ազդում ձեզ վրա, ինչն է ձեր տխրության պատճառը։ Այդ դեպքում շփումը ձեր երկրորդ կեսի հետ ավելի հեշտ կլինի։

4. Ես

Ցանկացած մարդ ունի իր «ես»-ը, որը նրա մոտ ձեւավորվում է վաղ տարիքում։ Կան իրավիճակներ, երբ այս «եսը» օգնում է ձեզ, սակայն ընտանեկան հարցերում այն ավելորդ է։ Ամուսնությունը հիանալի հնավորություն է ընձեռում դուրս գալ սեփական ես-ի «ճիրաններից» եւ հասկանալ դիմացինին, մեղադրելու փոխարեն, ներողություն խնդրել եւ այլն։ Եթե զուգընկերներից երկուսն էլ հասկանում են սա, ուրեմն նրանք երջանիկ կլինեն։

5. Դժվարություններ միշտ էլ լինում են

Կյանքը լի է տհաճություններով, դժվարություններով եւ անսպասելի փոփոխություններով։ Եվ նման իրավիճակներում չպետք է խնդրի լուծման ծանր բեռը գցել զուգընկերոջ ուսերին։ Կյանքում ամեն ինչ չի կարող հարթ լինել, հետեւաբար զուգնընկերների խնդիրները միասին պետք է հաղթահարեն ու լուծեն։

6. Կարեկցանք

Կարեկցանքը ստիպում է զուգընկերներին մտահոգվել մյուսի մասին, հասկանալ նրան, փոխզիջման գնալ։ Կարեկցանքը կստիպի ձեզ ազատվել եսասիրական սկզբունքներից։ Նույնիսկ եթե դիմացինը չի հասկանում եւ գնահատում ձեր կարեկցանքը, դուք պետք է գիտակցեք, թե որքան կարեւոր է այն ձեր հարաբերությունների պահպանման համար։

7. Զուգընկերներն ամենակարեւորն են միմյանց համար

Հաճախ մենք ավելի շատ մտածում ենք երեխաների, քան մեր զուգընկերոջ մասին։ Այո, երեխաները շատ կարեւոր են, բայց զուգնկերը պետք է ամենակարեւորը անձնավորությունը լինի ձեր կյանքում։ Միայն այսպես կարող են ներդաշնակ հարաբերություններ լինել զուգընկերների միջեւ։

8. Իշխանություն

Զուգընկերները հաճախ են իրենց կյանքը վերածում իշխանության համար մղվող պայքարի։ Եւ կանայք, եւ տղամարդիկ ցանկանում են ավելի մեծ իշխանություն ունենալ, վերահսկել դիմացինին, սակայն միայն հավասարությունը կարող է փրկել իրավիճակը։  

9. Հետաքրքրիր

Շրջապատում կլինեն մարդիկ, որոնք ավելի հետաքրքիր ու ավելի լավը կթվան, քան ձեր երկրորդ կեսը։ Միգուցե տարօրինակ հնչի, բայց եթե կնոջ եւ սիրուհու դերերը փոխեք, պատկերը նույնն է լինելու։ Միեւնույնն է, այն, ինչ ձերը չէ, ավելի հետաքրքրելու է ձեզ. նույնն էլ կանանց պարագայում։ Հետեւաբար, պետք է գնահատել ձեր զուգընկերոջը եւ հենց նրա կողքին երջանիկ լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)