Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են

Մի քանի ժամ առաջ մենք հրապարակել էինք լրագրող Նարինե Կիրակոսյանի գրառումը․

«Ստեփանակերտ են մտել։ Ամբողջ զորքը մտավ Ստեփանակերտ, որտեղ նախապես արդեն 14 տարեկանից բարձր տղաներին, ում գտել հավաքել են, տարել են։ Կանանց, ծերերին ու երեխաներին չեն խնայելու»։ Վստահ չէինք, որ այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ուստի փորձեցինք մեր աղբյուրներից այն ճշտել։ Արցախցի քաղաքագետ Հովիկ Ավանեսովը մեզ հետ զրույցում ասաց․ «Ստեփանակերտի որոշ թաղամասերում են արդեն ադրբեջանցիները, 14 տարեկանից սկսած տղամարդկանց են հավաքել ու տարել»։ Նա նշեց, որ Եվլախում բանակցություններին զուգահեռ թշնամին հարձակում է սկսել քաղաքացիական օբյեկտների նկատմամբ։ «Խոշտանգումների հետ կապված բավականին շատ դեպքեր ենք արձանագրել։ Ես էլ եմ տեղեկատվություն ստացել մի քանի տարբեր աղբյուրներից, նույն ձեռագիրն է՝ ցեղասպանական։ Իմ ունեցած տվյալներով, երկու երեխայի գլխատել են ադրբեջանցիները»,-ասաց Ավանեսովը։

Լիլիթ Բզնունին էլ մեզ տեղեկացրեց, որ իր մտերիմն Արցախից իրեն տեղեկություն է փոխանցել այն մասին, որ մոր աչքի առաջ ադրբեջանցիները գլխատել են նրա երեք մանկահասակ երեխաներին։ «Մարդիկ սարսափելի վիճակում են, չեն կարողանում թաղել իրենց հարազատներին՝ մարմինները սկսել են քայքայվել»,-ասաց Բզնունին։

Հերմինե Խաչատրյանը, ով այս պահին գտնվում է Ասկերանի ռուս խաղաղապահների ապաստարանում, ասաց, որ Ասկերանից գլխատված մի զինվորի մասին տեղեկություն ունի։ Նահատակված հերոսի անունն է Ռազմիկ Խաչատրյան։ «Պայքարել է մինչև վերջ»,-ասաց Հերմինեն։

«Հրապարակ օրաթերթ»

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Երեխային արյուն է պետք !!! Տարածեք
Գեղարքունիքի մարզում 13-ամյա աղջնակի են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Իրանը հարձակվել է Իսրայելի վրա
Հրաշալի լուր․ Վայոց ձորի մարզում սև անգղի բույն է հայտնաբերվել (Photo)
Ինչպես է պայթում Արշակունյաց պողոտայի արագաչափը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)