«Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել նրան, ով բարեկամի դիմակով կկործանի մեզ»․ Վիլյամ Շեքսպիրի լավագույն մտքերը

zNews-ը հավաքել և սիրով Ձեզ է ներկայացնում Վիլյամ Շեքսպիրի լավագույն մեջբերումները.

1. Սերը ազնվություն է տալիս նույնիսկ նրանց, որոնց բնությունը մերժել է այդ բանում:

2. Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել:

3. Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում:

4. Քաջը մեռնելով հաղթում է մահին: . Ի՛նչ հրաշակերտ է մարդը: Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը: Որչա՜փ անսահման են նրա ընդունակությունները: Կազմվածքն ու շարժումը, որչափ բարեձև ու հիանալի՝ նիստ ու կացով՝ կարծես մի հրեշտակ: Խոհականությամբ՝ կարծես մի աստված: Աշխարհի գեղեցկությունը:

5. Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն:

6. Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը:

7. Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ:

8. Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե:

9. Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա:

10. Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:

11. Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը:

12. Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:

13. Երբ անգործ նստում ենք, մեր թույլ նպատակները ետ են նահանջում:

14. Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:

15. Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին:

16. Արիության ցույցը և արիության արժանիքը իրարից բաժանվում են բախտի փոթորիկներում:

17. Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը:

18. Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ:

19. Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է:

20. Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը:

21. Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա:

22. Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում:

23. Միամիտ մարդիկ սիրում են վիճել, իսկ ազնիվները՝ միաբան լինել:

24. Բարեսիրտ մարդը բարի է տեսնում:

25. Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է:

26. Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ, հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:

27. Լավ է չգիտությամբ իմաստուն լինել, քան թե գիտությամբ հռչակվել տգետ:

28. Վիշտը այտերն է նվաճում միայն, չի հաղթանակում ուղեղի վրա:

29. Խորհրդածումը երբեք չի ապրում անխորհուրդ մարդկանց Թշվառ ուղեղում:

30. Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը, և աշխատում է ուղղվել:

31. Կյանքը թատրոն է, տղամարդիկ և կանայք՝ դերասաններ:

32. Առողջությունը թանկ է ոսկուց:

33. Ամեն հիմարություն իր լոգիկան ունի:

34. Խելացի հիմարը լավ է հիմար իմաստունից:

35. Ընկերությունը օդային սեր է առանց թևերի:

36. Մարդիկ իրենց ճակատագրի տերերն են:

37. Ցանկությունը մտքերի հայրն է:

38. Սիրել՝ ասել է լինել ամբողջապես հափշտակություն,ամբողջապես կիրք,ամբողջ՝ ցանկություն,ամբողջ՝ պաշտողություն,հարգանք,ամբողջ՝ խոնարհություն, ամբողջ՝ համբերություն և անհամբերություն, ամբողջ՝ սրբություն:Սիրել՝ ասել լինել ամբողջապես արցունք ու հառաչ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)