25 միտք, որոնց շուրջ ցանկանում ես խորհել

«Մարդիկ նման են գրքերին՝ տառերը նույնն են, բայց բովանդակությունն է տարբեր»
Գի դե Մոպասան

Որոշ արտահայտությունների կողքով անցնելն անհնար է, դրանք մտածելու կամ ժպտալու տեղիք են տալիս, կարող են ոգեշնչել կամ կանգնեցնել անդունդից մեկ քայլ հեռավորության վրա: Նաև դրանք հույս են տալիս: Կամ էլ ազատում են պատրանքներից, ինչը պակաս կարևոր չէ …

Եվ այսպես, 25 միտք, որոնց շուրջ ցանկանում ես խորհել.

«Մենք կյանքում միայն մեկ անգամ ենք սիրում, իսկ հետո փնտրում ենք միայն նմաններին», – Սերգեյ Եսենին

«Ձեր միտքը ծրագրավորվում է: Եվ եթե դուք ինքներդ չծրագրավորեք՝ ինչ-որ մեկը դա կանի ձեր փոխարեն», – Ջերեմի Համոնդ

«ԻՆքդ քո մասին ցածր կարծիք ունենալը համեստություն չէ: Դա ինքնաոչնչացում է», – Բոբի Սոմմեր

«Մարդիկ նման են գրքերին՝ տառերը նույնն են, բայց բովանդակությունն է տարբեր»,- Գի դե Մոպասան

«Որոշ զբոսաշրջիկներ կարծում են, որ Ամստերդամը մեղքի քաղաք է, բայց իրականում դա ազատության քաղաք է: Պարզապես ազատության մեջ մեծամասնությունն ընտրում է մեղքը», – Ջոն Գրին

«Եթե դուք կարողացել եք խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է, այլ նշանակում է, որ ձեզ ավելի շատ են վստահել, քան արժանի եք դրան»:

«Բարությունը չպետք է շփոթել թուլության, կոպտությունը՝ ուժի, իսկ ստորությունը՝ ճիշտ ապրելու ունակության հետ»:

«Միշտ չէ, որ ներում է հայցում մեղավորը: Ներողություն է խնդրում նա, ով գնահատում է հարաբերությունները», – Էրիխ Մարիա Ռեմարկ

«Ձեր սրտի էջերին գրեք, որ ամեն օրը տարվա լավագույնն է», – Ռալֆ Ուոլդո Էմերսոն

«Երբեմն դու պետք է վազես, որ տեսնես, թե ով է վազելու քո ետևից: Երբեմն դու պետք է ավելի մեղմ խոսես՝ տեսնելու, թե ով է իրականում լսում քեզ: Երբեմն պետք է մի քայլ հետ գնաս՝ տեսնելու, թե ով է քո կողքին: Երբեմն դու պետք է սխալ որոշումներ կայացնես, որպեսզի տեսնես, թե ով է քեզ հետ, երբ ամեն ինչ քանդվում է: Երբեմն դու պետք է բաց թողնես մեկին, ում սիրում ես, որպեսզի տեսնես՝ արդյո՞ք քեզ այնքան է սիրում, որպեսզի ետ վերադառնա», – Պաուլո Կոելյո:

«Որտեղ մեռնում է հույսը՝ այնտեղ դատարկություն է առաջանում», – Լեոնարդո դա Վինչի:

«Ես նկատել եմ, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ ամեն ինչ կանխորոշված ​​է և որ մենք չենք կարող ինչ-որ բան փոխել՝ ճանապարհն անցնելիս միշտ նայում են շուրջը», – Սթիվեն Հոքինգ:

«Շատերը երջանկությունը փնտրում են իրենց մակարդակից բարձր ոլորտներում, մյուսները՝ ավելի ցածր: Բայց երջանկությունը մարդու նույն հասակին է»:

«Սիրված կինը յոթ նոտայի է նման … Թվում է՝ նույնն է, բայց ամեն օր նոր երաժշտություն»:

«Եթե ունեք մարդ, որին կարելի է պատմել երազները՝ իրավունք չունեք ձեզ միայնակ համարել …» – Ֆաինա Ռանևսկայա

«Այս աշխարհում ես գնահատում եմ միայն հավատարմությունը: Առանց դրա դու ոչ ոք ես և ոչ ոք չունես: Կյանքում սա միակ արժույթն է, որը երբեք չի արժեզրկվի», – Վլադիմիր Վիսոցկի

«Երբեմն, եթե ես իսկապես շատ եմ ուզում թխվածքաբլիթ ուտել, բայց չի կարելի՝ ես մտածում եմ: Ի՞նչ է ավելի շատ ուզում Աստծված: Որպեսզի ես երջանի՞կ լինեմ, թե՞ ուտեմ միայն այն, ինչ ցուցված է: Եվ ես ուտում եմ թխվածքաբլիթը», – Դալայ Լամա

«Իրական ուսուցիչներն իրենց օգտագործում են որպես կամուրջ, որով աշակերտներին հրավիրում են անցնել: Եվ հետո, աշակերտին տեղափոխելով մյուս կողմը, նրանք ուրախությամբ քանդում են այս կամուրջները՝ խրախուսելով նրանց ստեղծել իրենց սեփականը », – Նիկոս Կազանձակիս

«Եթե դուք ինչ-որ գեղեցիկ և վսեմ բան եք անում, և ոչ ոք դա չի նկատում, մի տխրեք. արևածագը, ընդհանուր առմամբ, աշխարհի ամենագեղեցիկ տեսարանն է, բայց մարդկանց մեծ մասն այդ պահին դեռ քնած է», – Ջոն Լենոն

«Ամբողջ օրը բարություն գործեք ձեր շրջապատի բոլոր մարդկանց համար, և դուք կհասկանաք, որ արդեն երկնքում եք», – Ջեք Քերուակ

«Ի վերջո, դու կհիշես ոչ թե թշնամիներիդ խոսքերը, այլ ընկերներիդ լռությունը», – Մարտին Լյութեր Քինգ

«Փարոսը չի վազում ամբողջ ափով մեկ, որպեսզի գտնի մի նավ, որին կարելի է փրկել: Այն պարզապես կանգնած է մեկ տեղում և լուսավորում է», -Էնն Լամոտ

«Միայն թույլերին են ուղարկում անվտանգ ճանապարհ», – Հերման Հեսսե

«Ամենալուռ խոսքերը փոթորիկ բերողներն են: Մտքերը, որոնք աղավնու քայլերով են քայլոմ՝ ղեկավարում են աշխարհը», – Ֆրիդրիխ Նիցշե

«Լռիր: Նայիր աստղերին և գնահատիր ապրելուդ փաստը», – Բերնարդ Վերբեր

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)