Անուշադրության մի մատնեք. առավոտյան գլխացավի 8 պատճառ

Առավոտյան գլխացավը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ սկսած ալկոհոլի չարաշահումից՝ մինչև լուրջ հիվանդություններ:

Այդ պատճառով չի կարելի այն անուշադրության մատնել:

Քիչ եք քնում: Նորմալ գործելու համար օրգանիզմը 7-8 ժամ քնի կարիք ունի: Եթե անհրաժեշտ չափով չեք հանգստանում, օրգանիզմն անցնում է այլ ռեժիմի. սիրտը սկսում է ավելի հաճախ զարկել, բարձրանում է ճնշումը: Այս ամենը նպաստում է գլխացավի առաջացմանը:

Շատ եք քնում: Եթե գիշերը 9 ժամից ավելի եք քնում, սերոտոնինի մակարդակը նվազում է, ինչը նվազեցնում է արյան հոսքը դեպի գլխուղեղ և գլխացավ առաջացնում: Դա է պատճառը, որ երկար քնելուց հետո կարող եք վատ ինքնազգացողություն ունենալ: Այս գլխացավն առավել հաճախ հանդիպում է հանգստյան օրերին, երբ հնարավորություն կա մի փոքր ավելի շատ քնելու:

Էնդորֆիններ: Առավոտյան օրգանիզմը քիչ քանակով էնդորֆին է արտադրում. սրանք հայտնի են՝ որպես երջանկության հորմոններ: Որոշ դեպքերում սա գլխացավերի առաջացման պատճառ է դառնում: Խնդիրն այն է, որ էնդորֆինների ցածր մակարդակը կարող է ազդել սերոտոնինի մակարդակի վրա: Այս հորմոնի արտադրության նվազումը հանգեցնում է անոթների սեղմման, ինչն իր հերթին՝ հանգեցնում է ուղեղ արյան հոսքի կրճատման և կարող է գլխացավի առաջացման պատճառ դառնալ: Այս դեպքում գլխացավերից ազատվելու լավագույն եղանակը կարող է դառնալ առավոտյան մարզանքը. ֆիզիկական ակտիվությունը խթանում է էնդորֆինների արտադրությունը:

Ալկոհոլի օգտագործում: Ալկոհոլի չարաշահումը կարող է լուրջ գլխացավերի պատճառ դառնալ: Նույնիսկ քիչ քանակով ալկոհոլի օգտագործումը կարող է տհաճ գլխացավի պատճառ դառնալ, քանի որ նվազում է արյան հոսքը դեպի ուղեղ: Բացի այդ՝ ալկոհոլը կարող է խանգարել որակյալ քնին՝ գլխացավի առաջացման ևս մեկ պատճառ:

Խռմփացնում եք: Խռմփոցը վկայում է քնի ընթացքում շնչառության ժամանակավոր դադարի մասին: Դա տևում է մի քանի վայրկյան, բայց հանգեցնում է ուղեղում թթվածնի քանակի նվազման: Արդյունքում՝ նաև գլխացավեր են առաջանում:

Ուշ եք սուրճ խմել: Կոֆեինը խթանում է նյարդային համակարգը: Եթե պարբերաբար սուրճ եք խմում և չեք ստացել օրվա քանակը, կարող է գլխացավ առաջանալ: Սննդակարգից կոֆեինի բացառումը հանգեցնում է գլխուղեղի արյունատար անոթների լայնացման, ինչի հետևանքով՝ մեծանում է արյան շրջանառությունը, բարձրանում ճնշումը, որը գլխացավ է առաջացնում:

Դեպրեսիա: Դեպրեսիայի դեպքում գլխացավը կարող է նկատվել օրվա ցանկացած ժամի: Դա կապված է սերոտոնինի ցածր մակարդակի հետ: Առավել հաճախ գլխացավը կարող է զգացվել առավոտյան ժամերին:

Զարկերակային բարձր ճնշում: Սա գլխացավի ամենատարածված պատճառներից մեկն է: Մարդկանց մեծ մասը չի էլ կասկածում, որ զարկերակային ճնշումը բարձր է, քանի դեռ, գլխացավից բացի, այլ նշաններ չեն արտահայտվում:

Եթե գլխացավը հաճախ է անհանգստացնում, դիմեք բժշկի: Նա կօգնի հասկանալ պատճառը և միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)