Ինչպես ազատվել ոտքերի այտուցներից․ 8 փորձված բնական միջոց

Ոտքերի այտուցները կարող են բավական տհաճ զգացողություններ առաջացնել և լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ նման խնդիրների դեպքում մարդիկ փորձում են հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել ու ազատվել այտուցներից։

Այս տհաճ խնդրից ազատվելու համար մարդիկ որպես կանոն միզամուղ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ են ընդունում, սակայն դրանք իրենց քիմիական բաղադրության պատճառով հաճախ մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում՝ էլ ավելի վատթարացնելով հիվանդի վիճակը։ Բարեբախտաբար այս դեղերից բացի գոյություն ունեն նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են ու անվտանգ, քանի որ բաղկացած են լինում բացառապես բնական բաղադրիչներից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ոտքերի այտուցներից ու դրանց հետևանքով առաջացող տհաճ զգացողություններից։

  • Խառնել կես բաժալ ստեպղինի (գազար) հյութը, կես բաժակ վարունգի հյութը և կես բաժակ կիտրոնի հյութը, այնուհետև ստացված խառնուրդին 1։1 հարաբերակցությամբ ջուր ավելացնել և խմել այդ ըմպելիքն օրվա ընթացքում։
  • Կաղամբի տերևները ձեռքերի մեջ մի փոքր տրորել, այնուհետև դնել այտուցված ոտքին, ամրացնել որևէ կտորով ու թողնել կոմպրեսը 2-3 ժամ։
  • 100 գրամ սոճու փշատերևներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, կես ժամ դնել տաք գոլորշու վրա, այնուհետև թողնել թուրմը սառչի, քամել և ոտքերը 15 րոպե ընկղմել այդ հեղուկի մեջ։
  • 5 ճաշի գդալ չորացրած անանուխը լցնել որևէ փոքրիկ պարկի մեջ, այնուհետև կախել պարկը ծորակից, որպեսզի այն լինի տաք ջրի հոսքի տակ։ Սպասել մինչ բավարար քանակությամբ ջուր կուտակվի, այնուհետև 15 րոպե լոգանք ընդունել։
  • 200 գրամ կեչու տերևներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել։ Մաքուր կտորը կամ թանզիֆը թրջել ստացված թուրմով և օգտագործել այտուցված ոտքին կոմպրես դնելու համար։
  • 1։1։1 հարաբերակցությամբ խառնել թարմ սամիթի տերևները, մաղադանոսի տերևներն ու դեղատնային երիցուկի ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 5 ճաշի գդալին ավելացնել 1 լիտր եռման ջուր, մեկ ժամ թրմել ու քամել։ Մաքուր կտորը կամ թանզիֆը թրջել ստացված թուրմով և օգտագործել այտուցված ոտքին կոմպրես դնելու համար։
  • 2-3 թեյի գդալ քիմիոնի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև բաժանել 2-3 մասի և խմել օրվա ընթացքում։
  • 2 թեյի գդալ հապալասենու տերևներին ավելացնել մի բաժակ ջուր, կես ժամ եռացնել, այնուհետև քամել։ Ստացված եփուկը հարկավոր է խմել օրական երեք անգամ 1/3 բաժակ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում այտուցները պայմանավորված են լինում առողջական բավական լուրջ խնդիրներով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իմաստուն ԱՌԱԿ․ Մխիթար Գոշ՝ «Մորենին և վազը»
180-ից բարձր․ ինչու են ցածրահասակ կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց
Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական