7 հարց, որոնք տղամարդկանց մոտ արգելակում են առաջացնում

Եթե ձեր նպատակն է շփոթեցնել ձեր զուգընկերոջը, զարմացնել նրան և ստիպել ընտրել իր խոսքերը, հանգիստ կարող եք տալ ստորեև բերված յոթ հարցերը:

Հակառակ դեպքում, ավելի լավ է դրանք չուղղեք ձեր սիրելիին։

Դու սիրո՞ւմ ես ինձ

Նախ՝ եզակի տղամարդիկ են կարողանում բացահայտ խոսել զգացմունքների մասին, և երկրորդ՝ կանայք այս հարցը տալիս են ոչ թե պատասխանի, այլ ընտրյալին սիրո հերթական հայտարարությանը դրդելու համար։ Եթե ականջներով եք սիրում և հաճելի արտահայտությունների կարիք ունեք, ավելի լավ է ասեք. «Ինձ շատ է դուր գալիս, երբ խոսում ես սիրո մասին»: Ճակատին ուղղակի հնչեցրած հարցն ազդանշան է ուղարկում տղամարդուն, որ դուք կասկածում եք նրան, ինչը չի նպաստում հարաբերությունների ամրապնդմանը:

Ընկերները քեզ համար ավելի՞ կարևոր են

Ռոմանտիկ հարաբերություններն ու ընկերությունը հաղորդակցության սկզբունքորեն տարբեր տեսակներ են: Բազմակողմանի անհատականության համար և՛ ընտանիքը, և՛ ընկերները կարևոր են, բայց տարբեր հարթություններում: Մի կողմից ընտանիքն ամենամոտ մարդիկ են։ Մյուս կողմից, զուգընկերները փոխվում են, իսկ ընկերները կարող են նրան ճանաչել մանկուց:

Դուք կարևոր եք, անկասկած: Քանի դեռ չեք ստիպել տղամարդուն ընտրել։ Խնդիրն այն չէ, որ ընկերներն, այնուամենայնիվ, ավելի կարևոր են, այլ նրա ազատ կամքի նկատմամբ ոտնձգության և անհարգալից վերաբերմունքի դրսևորումը։ Դա կարող է միայն վատթարացնել՝ ստիպելով նրան ընտրել իր ընկերների, ծնողների և ձեր միջև…

Ի՞նչ զգեստ հագնել

Դուք շատ հաջողակ եք, եթե ձեր ընտրյալը ոճային հարցերում գիտակ է։ Բայց տղամարդկանց մեծամասնության համար հեշտ չէ դասավորել իրենց իսկ զգեստապահարանը, և «սաղմոնի» և «ֆուչիայի» միջև ընտրությունը հիմարություն կթվա. ինչո՞ւ եք խնդրում ընտրություն կատարել նույն գույների միջև: Եթե անիրատեսական է որոշել առանց խորհուրդների, ձեր սիրելիից ճշտեք միջոցառման ձևաչափը կամ այն, թե ինչ է նա պատրաստվում հագնել՝ դա ավելի հեշտ կլինի:

Դու քեզ համարու՞մ ես ամենախելացին

Նույնիսկ եթե ձեր տղամարդը չի փայլում իր խելքով, նա հիանալի հասկանում է, որ հարցը հռետորական է և  նախատեսված է միայն իրեն նվաստացնելու համար: Դուք, հավանաբար, գոհ եք ձեր զուգընկերոջ մտավոր տվյալներից, քանի որ դեռ միասին եք։ Խնդի՞ր կա։ Հարցրեք ուղիղ, առանց ակնարկների և «կծելու»:

Ի՞նչ ես զգում սեքսի ժամանակ

Եթե կինը կարող է իր զգացողությունները նկարագրել որովայնում թռչող թիթեռների տարածված պատկերով, ապա փոփ մշակույթը տղամարդու համար նման բաներ չի հորինել: Եթե ձեր ընտրյալը բանաստեղծ է, գուցե մի երկու գեղեցիկ փոխաբերություններ հորինի։ Տղամարդկանց մնացած մասի համար չափազանց դժվար կլինի նկարագրել իրենց զգացողությունները, որպեսզի անհեթեթ չհնչի։ Անգամ անատոմիական տարբերությունների պատճառով ձեզ դժվար կլինի այդ ամենը պատկերացնել։

Ի՞նչ ես մտածում

Նման հարցերը սովորաբար առաջանում են դադարը լրացնելու համար և կարող են անվնաս լինել, բայց տղամարդը դրանք կհասկանա որպես իր մտքերի մեջ մտնելու և իրեն բռնացնելու փորձ: Անկեղծ լինենք, եթե անգամ սիրուհու մասին երազեր, ճշմարտությունը չէր ասի։ Փորձեք սկսել զրույցն ավելի էկոլոգիապես մաքուր ձևով և երբեք մի օգտագործեք այս հարցը առանց պատճառի:

Դու ինձ այլևս չե՞ս սիրում

Հարց-պահանջը ենթադրում է արդարացում, և, եթե զուգընկերը դրա տրամադրությունն ունի, դուք հեշտությամբ կարող եք վստահություն ստանալ ձեր գրավչության մասին: Իսկ եթե տրամադրություն չկա՝ մեծ է կոնֆլիկտի մեջ մտնելու վտանգը։ Ինքն իրեն հարգող տղամարդը հարաբերություններ չի կառուցի մի կնոջ հետ, ում չի սիրում։ Իսկ այն, որ նա չի կարողացել նկատել նոր ոճը, կապ չունի համակրանքի աստիճանի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
6 միջոց՝ հարաբերություններում կիրքը վերականգնելու համար
9 բան, որ տղամարդիկ ցանկանում են անկողնում
Երբեք մի՛ խնդրեք այս բաները տղամարդուց, նույնիսկ եթե խենթի պես սիրում եք նրան
Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)