Ինչու են երիտասարդ կանայք հանդիպում տարեց տղամարդկանց հետ. դրական և բացասական կողմերը

Ինչն է դրդում տղամարդկանց, ովքեր հերթական անգամ հայտնվել են ճգնաժամի մեջ և ցանկանում են, փոխել «մեկ 40-ամյա կնոջը երկու 20-ամյա երիտասարդի հետ»՝ ենթագիտակցորեն պարզ է: Բայց ինչո՞ւ են երիտասարդ կանայք ընդունում նման առաջարկները: Այն մասին, թե ինչպիսի դրական և բացասական դրսևորումներ են լինում կնճռոտ ձեռքերի, այլևս ոչ շվեյցարական ժամացույցի նման աշխատող սիրտի և շոշափելի բանկային հաշիվի ընտրության պարագայում՝ կարդացեք ստորև:

Նայելով աստղային միություններին, շատերը վրդովվում են. «Ինչո՞վ է նա գրավել աղջկան» կամ «Անշուշտ, սա հաշվարկված ամուսնություն է, այնտեղ սիրո նշույլ անգամ չկա»: Հարցը ձևակերպենք այլ կերպ. կարո՞ղ է երիտասարդ, գրավիչ աղջիկն իսկապես սիրել տարեց տղամարդու:

Այո, գտնում են հոգեբանները։ Եվ խոսքը փողի մասին չէ, ավելի ճիշտ՝ ոչ միայն դրա։ Այս հարաբերությունների համար կան նաև այլ առավելություններ:

«Ես աղջիկ եմ, ոչինչ չեմ ուզում որոշել, ուզում եմ նոր զգեստ և, որ ինձ ձեռքերի վրա ման տան»

Մասնագետները գտնում են, որ երիտասարդ կնոջը կարող են գրավել այն հատկանիշները, որոնք օգնել են տղամարդուն հասնել եկամուտների և դիրքի ներկայիս մակարդակին, օրինակ՝ ուժեղ բնավորություն, ինքնավստահություն, առաջ գնալու վախի բացակայություն:

Մեկ այլ կարևոր առավելություն է, այսպես կոչված, «հոր սիրո փոխնակը»: Ավագ զուգընկերը տալիս է հոգատարության և ապահովության այն զգացումը, որը, ամենայն հավանականությամբ, մանկության տարիներին չի տվել իր սիրելի հայրը (միայնակ ընտանիքներում մեծացած աղջիկներն ավելի հաճախ են նման հարաբերությունների մեջ են մտնում):

Հասուն, ապահովված տղամարդն ամուր կանգնած է իր ոտքերի վրա և չի ընկրկում առաջացող խնդիրների առջև։ Նա կարծես մարմնավորում է հուսալիություն. նրա սիրելին իրեն պաշտպանված է զգում աշխարհիկ ցանկացած դժվարությունից: Զարմանալի չէ, քանի որ ամուսինը նախընտրում է չսպասել բնության բարեհաճություններին և ամեն ինչ ինքն է որոշում՝ և՛ իր, և՛ կնոջ համար:

«21-րդ դարում հայր չունեցող աղջիկները չափազանց շատ են, և բոլոր գարշելի ծերուկներն օգտվում են դրանից: Պետք չէ հեռուն փնտրել հասուն տղամարդկանց նկատմամբ առեղծվածային գրավչության բացատրությունը. շատ երիտասարդ կանանց համար սերը պարզապես տղամարդ գտնելն է, ով կարող է փոխարինել իրենց հայրիկին: Երիտասարդները բավականաչափ չեն հիանում աղջիկներով: Քսանամյա տղամարդիկ չափազանց շատ բան ունեն անելու, որպեսզի հոգ տանեն նաև կնոջ մասին»,- ասում է Ֆրեդերիկ Բեգբեդերն իր «Ոնա & Սելինջփր» գրքում:

Ամեն ինչ պատրաստի է

Հասակավոր տղամարդու հետ հարաբերությունների առավելություններից է այն, որ երիտասարդ կինը չի բախվում նրա անձնական զարգացման և կարիերայի աճի բարդ շրջանի խնդիրներին: Փողի և փառքի ճանապարհին բոլոր դժվարություններն ու խոչընդոտները ժամանակին բաժին են ընկել մեկ ուրիշին, որը, պատկերավոր ասած, տղամարդուն հասցրել է մինչև գեներալ-լեյտենանտի:

Հասուն տղամարդն այլևս իր կյանքի պատասխանատվությունը չի դնում երիտասարդ զուգընկերուհու վրա, չի փորձում իր ինքնագնահատականի և ինքնավստահության խնդիրները լուծել կնոջ հաշվին։ Նա արդեն բավականաչափ փորձ ունի այնպես անելու, որ կնոջ հետ հարաբերությունները հաճույք պատճառեն, և չվերածվեն «Ով է ավելի լավը» մրցույթի։

Զգացմունքով, բովանդակալից, կարգավորված

Հասուն սիրեկանի հետ հարաբերությունների հորիզոնական հարաբերություններում ևս կան պլյուսներ։ Բայց հանուն արդարության, նշենք, որ ոչ բոլոր կանայք են կարողանում անմիջապես հայտնաբերել դրանք (այդ թվում՝ զուգընկերոջ էրեկցիան): Եթե երիտասարդներին ավելի շատ է հետաքրքրում արդյունքը, ապա փորձառու տղամարդիկ հատուկ ուշադրություն են դարձնում գործընթացին. նրանք ժամանակ են հատկացնում, ուսումնասիրում կանացի մարմինը, չեն մոռանում նախախաղի մասին, մի խոսքով, նրանք իրենց գուրմանների կամ բնագետների պես են պահում:

Ըստ սեքսապաթոլոգների՝ հասուն տարիքում տղամարդը շատ ավելի դանդաղ է գրգռվում, համապատասխանաբար, սիրո ակտը կարող է ավելի երկար տևել, քան երիտասարդի հետ: Հասուն սիրեկանը կարող է շատ ավելի հմուտ լինել ձեռքերի շոյանքներում, քան նրա կրտսեր մրցակիցները: Զուգընկերուհու համար այդ պահերի համադրությունը կարող է դրական դեր խաղալ նրա էրոգեն գոտիներն արթնացնելու և ավելի վառ հաճույք ստանալու համար։

Չասեք, թե ձեզ չէին զգուշացրել

Փոթորի՞կ, գրո՞հ, երկրաշարժ անկողնո՞ւմ։ Ավաղ, նման էրոտիկ կանխատեսում 40-ն անց տղամարդու հետ չի կարելի սպասել։ Ավելին, տարիքի հետ զույգի մոտ սեռական անհավասարակշռությունը միայն կավելանա։ Հնարավոր է նաև, որ հասուն տղամարդիկ պոտենցիայի հետ կապված խնդիրներ ունենան, օրինակ, եթե տղամարդը տրամադրված չէ սեքսի համար, ապա խնդրահարույց կլինի նրան «ոգևորելը», մինչդեռ երիտասարդին շատ ավելի հեշտ է դրդել սեռական սխրանքների:

Երիտասարդ կինը/սիրուհին միշտ չէ, որ սեքսի համար է: Երբեմն նա կարգավիճակի խնդիր է լուծում: Այդպիսի հարաբերություններում սեքսուալ բավարարվածությանը դժվար թե ամենակարեւոր դերը տրվի:

Քո հետևից կգամ ինչպես ստվեր, ես վարժվում եմ անհամապատասխանությանը

Երաժշտական ստեղծագործության այսպիսի ձև կա՝ քանոն։ Երբ մի գործիքը նվագում է նույն մեղեդին, ինչ մյուսը, բայց բառացիորեն մեկ տակտ ուշացումով: Հաճելի է հնչում: Այնուամենայնիվ, եթե զուգընկերների կյանքի ցիկլերում կա այդպիսի «ուշացում» (և տարիքային մեծ տարբերությունը գործնականում դա երաշխավորում է), ապա գեղեցկությունն այլևս երկրորդ պլան է մղվում: Ի վերջո, նա, ամենայն հավանականությամբ, արդեն ուներ ընտանիք և երեխաներ, իսկ երիտասարդ կինը՝ ոչ։

Սա սեռական հարաբերությունների վրա ևս հետք կթողնի. եթե տղամարդը ձեզնից առաջ ոչ այնքան հաջող ամուսնություն է ունեցել՝ չպլանավորված երեխայով, ապա կարող է չափազանցված կերպով հոգ տանել հակաբեղմնավորման մասին՝ չփորձելով դա անել ճիշտ և մանրակրկիտ: Այո, պաշտպանվելը պարտադիր է, եթե դուք չեք պլանավորում երեխաներ ունենալ, բայց տղամարդը, ով օրացույցով հաշվում է ձեր օրերը և անհանգստանում ուշացման պատճառով, ամենահաճելի զուգընկերը չէ:

Սեռական լիկբեզ՝ երիտասարդ կանանց

Ձեզնից տարիքով սիրեկանը կլինի ավելի փորձառու և, ամենայն հավանականությամբ, ձեզանից կպահանջի նաև որոշակի սեռական գիտելիքներ կամ դրանք ձեռք բերելու ցանկություն։ Եթե նա չստանա այն, ինչ ուզում է, կգնա առաջ. տարեց տղամարդիկ հազվադեպ են հետաքրքրված իրենց սիրուհիներին «սովորեցնելով, զգուշացնում են սեքսապաթոլոգները: Դժվար թե հնարավոր լինի խուսափել անակնկալներից։ Դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ մի օր ձեզից կարող են խնդրել «առանձնահատուկ» մի բան։

Փորձառու տղամարդիկ չեն ամաչում իրենց ցանկություններից և չեն հանդուրժում կաշկադվածություն ու հարցական հայացքներ, այնպես որ անվստահ աղջիկները կարող են իրենց խոցված զգալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
6 միջոց՝ հարաբերություններում կիրքը վերականգնելու համար
9 բան, որ տղամարդիկ ցանկանում են անկողնում
Երբեք մի՛ խնդրեք այս բաները տղամարդուց, նույնիսկ եթե խենթի պես սիրում եք նրան
Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը