Արագ խաչապուրի տապակի մեջ

Պարզվում է, որ միշտ չէ, որ պետք է շատ տանջվել խաչապուրի պատրաստելու համար։

Հայտնի խոհարար Կոնստանտին Իվլևը խոսել է այս ուտեստի ամենապարզ բաղադրատոմսի մասին։

Խոհարարության վարպետի խոսքով՝ տապակի մեջ եփած խաչապուրին համային հատկություններով չի զիջում դասականին:

Այս խորտիկի ջլվող պանիրն ու հիանալի բույրը ձեզ անմիջապես կգերեն։

Շատ քիչ ժամանակ անկացնելով խոհանոցում կարող եք ստանալ համեղ ուտեստ, որի մեկ կտորը կծառայի որպես հիանալի խորտիկ։

Ինչպես պատրաստել արագ խաչապուրի տապակի մեջ՝ հիմնական ցուցումներ

Հաջողված ճաշատեսակ ստանալու համար հարկավոր է կարգավորել ավելացված աղի քանակը։ Սա պետք է արվի շատ ուշադիր:

Ի վերջո, այս ուտեստը պարունակում է սուլուգունի տեսակի պանիր: Այս պանիրն ինքնին բավականին աղի է։

Այդ իսկ պատճառով համեմունքները պետք է զգույշ ավելացնել։

Մեկ այլ կարևոր կետ՝ սկսել ճաշատեսակը պատրաստել տապակի մեջ:

Պետք է այպես անել, որ խաչապուրիի վերևում անցքեր առաջանան, սակայն նաև չայրվի ներքևի հատավածը:

Քանի որ այրվելու դեպքում դուք կարող եք մոռանալ անուշաբույր խորտիկի մասին:

Բաղադրիչներ

  • Սուլուգունի պանիր 300 գ
  • Ձու 2 հատ
  • Ցորենի ալյուր 300 գ
  • Կեֆիր 400 մլ
  • Փխրեցուցիչ 3 գ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
  • Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Խորը ամանի մեջ խառնել ցորենի ալյուրը և փխրեցուցիչը։ Ավելացնել կեֆիր և ձու: Ավելացնել աղացած սև պղպեղ և աղ։ Ամեն ինչ մանրակրկիտ խառնել

Սուլուգունին քերել։ Ավելացնել այն մնացած բաղադրիչներին։ Կրկին ամեն ինչ մանրակրկիտ խառնում ենք:

Տապակը տաքացնել արևածաղկի ձեթով։ Լցնել պանրի զանգվածի ընդհանուր քանակի կեսը՝ զգուշորեն բաժանելով այն։ Ծածկել կափարիչով:

Հենց որ ներքևի հատվածը ոսկեգույն է դառնում, խաչապուրին շրջել մյուս կողմի վրա։ Շարունակել տապակել այնքան մինչև ոսկեգույն դառնա: Այնուհետև դնել այն տախտակի վրա և թողնել, որ սառչի:

Նույն քայլերը պետք է արվեն խմորի երկրորդ կեսի հետ։ Եվ արդյունքում դուք պետք է ստանաք երկու համեղ խաչապուրի, որի բույրը կստիպի հարազատներին վազել ձեզ մոտ:

Ուստի այս ուտեստը լավագույնս պատրաստվում է առավոտյան։ Ի վերջո, նրա բույրը կստիպի ձեր ընտանիքին բավականին արագ վեր կենալ անկողնուց։ Այս մեթոդը միշտ աշխատում է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես պատրաստել աղցան «Հեքիաթ»
Արագ խաչապուրի տապակի մեջ
Պատրաստում ենք քամած մածունով շատ համեղ աղցան
Ինչպես 4 նարնջից 9 լիտր հյութ ստանալ. ինչպես սրա մասին առաջ ես չգիտեի
Ընդամենը 20 րոպե. հավով բրնձի ամենահամեղ բաղադրատոմսը
«90-60-90»` պարզ աղցան հավի կրծքամսով և բրոկոլիով․ համից մատներդ հետը կուտես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)